17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ն եկավ “տժժաց” գնաց

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներից մեկը ԱԺ ՕԵԿ խմաբկցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ժամանակին, երբ ՕԵԿ-ը ընդդիմություն էր, Գագիկ Ծառուկյանի նման, որը Բրյուսելից քննադատեց իշխանություններին, օտարերկրյա ներկայացուցիչների մոտ էր քննադատում, արդյո՞ք այդ ճանապարհով է նախկին իշխանությունը ընդդիմություն դառնում:

“Սուտ եք ասում կամ ուղղակի լավ չեք ուսումնասիրել”,-արձագանքեց Հեղինե Բիշարյանը` նշելով, թե ՕԵԿ-ը երբեք դրսից չի քննադատել: “Սա բացարձակ կեղծիք է , ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որը այո, ԱԺ նախագահ էր եւ  նախագահի հետ տարաձայնություն ուներ, այո, արժանապատիվ հրաժարական ենք տվել, գնացել ենք ընդդիմության ճանապարհով` միանգամից, ժամանակ չենք շահել”,-հայտարարեց Բիշարյանը:

Երբ լրագրողը հստակեցրեց, որ խոսքը Մեծ Բրիտանիայի դեսպանի եւ Արթուր Բաղդասարյանի հայտնի զրույցի մասին է,  Հեղինե Բիշարյանն ասաց, թե խոսքը “ընդամենը ՀՀ սրճարաններից որեւէ մեկում ձեռքի հետ խոսակցության մասին է, դրանք քաղաքական կատեգորիա չեն”:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր խոսքն ավարտեց հետեւյալ հայտարարությամբ.”Բա որ թեկնածու ունենայինք ոնց կտժժար էս դաշտը”: Հեղինե Բիշարյանի լեքսիկոնին չզիջեց նրա գործընկեր Հովհաննես Մարգարյանի արձագանքը:

“Հաճախ ես լրագրողներին ասում էի, որ ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ից եւ Արթուր Բաղդասարյանից: Այսօր պատահական բացեցի թերթը, եւ իրեն քաղաքական վերլուծաբանի տեղ դնողներից մեկը գրել էր, թե իրենք ոչ միայն տրաքվում են, այլ ցխկվում են ՕԵԿ-ից: Կներեք, երբ ասում էի, ոչ մեկը չէր հավատում, չնայած ես մեթոդոլոգիան ունեմ բացահայտելու, կբացահայտեմ, որ չարությամբ կուրացած, նախանձով կուրացած շատ- շատերը կան”,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորն ու խորհուրդ տվեց “ պայթվել” այնպես, որ շրջապատին չվնասեն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ