17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սկսվեց “բանդայի” դատավարությունը եւ հետաձգվեց. Henaran.am-ի լրագրողին ներս չթողեցին / վիդեո/

Այսօր, ժամը 15.00-ին,  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսեց հայտնի “բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանի շենքը փակված է  արգելապատնեշներով, մեղադրյաների հարազատների […]

Սիրիահայերից ժամանակավորապես մաքսատուրք չի գանձվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, և քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան, չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու […]

Քրեական գործ

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի “Կաքավաբերդ” կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Երիտասարդությունը հիվանդ է համակարգչով. ակնաբույժի ահազանգ

Այսօրվա երիտասարդությունը հիվանդացել է համակարգչով, իսկ դա հանգեցնում է նրան, որ թափ է առնում աչքի չորություն կոչվող հիվանդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: Ըստ ակնաբույժի` Էկրանին անընդհատ նայելով` մարդ քիչ է թարթում իր աչքերը: Սակայն դա պետք է արվի 2-3 վայրկյանը մեկ […]

ԲՀԿ-ի Բաղդիկը չի լքել

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի նախկին խոսնակ Բաղդասար Մհերյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը լքել է ԲՀԿ-ն: “Պարզապես կոնքազդրային բարդ վիրահատությունից հետո դեռ շարունակում եմ ապաքինվել: Հույս ունեմ, որ առաջիկայում արդեն կկարողնամ աշխատել”,-ասաց նա: Մհերյանը դժավարացավ ասել, թե որտեղ է աշխատելու: Նրա խոսքով, դեռ կորոշի: /Բ. Մհերյանը քաղաքաշինության նախարարության խոսնակն էր Վ. Վարդանյանի օրոք-խմբ./ : […]

Բոյկոտել են

Անցած կիրակի Արագածոտնի մարզի Միրաք գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանի օգտին անգամ մեկ հոգի չի քվեարկել: Սա տարբեր խոսակցությունների առիթ է տվել: Գյուղապետի հետ մեզ չհաջողվեց խոսել: Նրա հեռախոսհամարի կոդը  Արագածոտնի մարզպետարանի կայք-էջում նշված է 92-ով, ինչը բնականաբար սխալ է: Բայց Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գյուղապետի կողմնակիցները ի նշան բոյկոտի` չեն մասնակցել […]

ՀՀԿ-ն հիշեցնում է կոալիցիոն նախկին գործընկերոջը

 ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդարադարձավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությանը: Նշենք, որ ԲՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դեմ: “Միջնորդագրում ներկայացված […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը […]

Բագրատյանն ասում է` չեն լսում

‘Ասում ենք՝ ինչի՞ համաձայն չեք 70 հազարին։ Ասում ենք՝ նվազագույնը բարձրացրեք, ստվերայինը պակասեցրեք: Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուներին ընդհանրապես չեն գրանցի: Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն: Ախր աշխատավարձները բարձրացնելիս կարելի է ավել շատ օգուտ ունենալ’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջարկում էր նվազագույն […]

Երբ սկսվեց ամենը. Washington Post-ը` Օսկանյանի գործից

Ամերիկյան հեղինակավոր Washington Post պարզբերականն անդրադարձել է Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես փողերի լվացման պատմությանը: Հոդվածագիր Դևիդ Իգնատիուսը գրում է, որ Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումն սկսվեց 2012թ. սկզբին, երբ նա միացավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը և հայտարարեց, որ ինքը չի սատարի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ղեկաված Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հնարավոր կոալիցիային և դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված