22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամանորի նախաշեմին խոզի բուդը կթանկանա

՛՛Շոշոփելի գնաճ այս պահին չկա, սակայն չի բացառվում, որ ամանորի նախաշեմին որոշ ապրանքների գնաճ կլինի՛՛,- այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների իրավունքների պաշտպանություն հկ նախագահ Լուսինե Յաղուբյանը՝ խոսելով տոների նախաշեմին ապրանքների հավանական թանկացման մասին:

Յաղուբյանը համեմատեց Հայաստանում տոներին ընդառաջ գնաճը այլ երկրների հետ: ՛՛Ինչպես մի շարք երկրներում, այդպես էլ Հայաստանում, գնաճը կարող է պատճառաբանված լինել թե´ օբյեկտիվ, և թե´ սուբյեկտիվ պայմաններով՛՛:

Անդրադառնալով կոնկրետ մթերքների թանկացմանը՝ կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ հիմնականում կարտոֆիլը, նաև մյուս մթերքները 1, 2% ով են թանակցել, իսկ մրգերը շատ ավելին: Հսկայական գնաճ եղել է բանջարեղենի՝ սմբուկի, սնկի գների հետ կապված՝ 29-30  % և այլն:

՛՛Ավանդականի հետ կապված մսամթերքի այն տեսակը, որը առավել շատ է վաճառվում մեզ մոտ, օրինակ՝ խոզի բուդը, կնկատվի թանկացում՛՛,- եզրափակեց Չիլինգարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ