02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էլ ինչ նոր տարի՝ առանց վարկի. Հայկական ժամանակ

Անցած տափ, ինչպես հայտնի է, “Կայզեր” սուպերմարկետների ցանցն ու “Յունիբանկ”-ը, Ամանորին ընդառաջ, համատեղ ակցիա էին իրականացրել` ապառողներին հնարավորություն ընձեռելով վարկ վերցնել ու այդ գումարով նշել Նոր տարին: Ամեն գնով մրցակցային սեղան ունենալու հակված Հայաստանի բնակչության շրջանում ակցիան բավական մեծ իրարանցում էր առաջացրել, շատերը պատրաստակամ էին 100 հազարից 200 հազար դրամի չափով քարտային վարկ վերցնել, որով կարող էին գնումներ կատարել միայն նշված սուպերմարկետից: Վարկը 24 տոկոսով էր եւ երկու տարի մարման ժամկետով: Երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ այս տարի է՞լ է նմանատիպ ակցիա իրականացվելու, եւ թե´ սուպերմարկետից, թե´բանկից բացասական պատասխան են տվել: “Յունիբանկի” լրատվական բաժնից էլ ասել են, որ ամեն տարի իրենք տարբեր ակցիաներ են ունենում եւ համագործակցում տարբեր խանութների հետ: Դրանց մեջ, փաստորեն, այս անգամ “վարկով Նոր տարի”-ն այլեւս չի մտնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ