Շարմազանովի կանխատեսումը երկար սպասել չտվեց. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՀՅԴ-ի այսօր արած հայտարարությունը: ‘Փաստորեն, Է. Շարմազանովի կանխատեսումը երկար սպասել չտվեց. դիմակազերծման շքերթը սկսվեց այսօր ՀՅԴ-ի հայտարարությամբ։ Իսկ երիտասարդներից է խոսում մի կուսակցություն, որ այդպես էլ չկարողացավ երիտասարդների բերել ԱԺ, քանի որ նախկին պաշտոնյաները թեժ պայքարի մեջ էին մանդատի համար’,-գրել է Ավագյանը: