22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հալվա ասելով`բերանդ չի քաղցրանա. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովն այսօր 2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ արտահերթության կարգով ելույթ ունենալով` արձագանքեց նախագծի քննարկման ժամանակ հնչած որոշ դիտարկումների: Շարմազանովը, նախ նկատեց, որ անգամ տնտեսական ճգնաժամի տարիներին պետբյուջեում սոցիալական ոլորտին եւ աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծախսերը չկրճատվեցին: Նա կարեւորեց եկող տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացումը` պայմանավորված ՀՀ աշխարհաքաղաքական դիրքով ու պայմաններով: […]

Զգուշացում. չխախտել Հրայր Թովմասյանի սահմանադրական իրավունքը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խուսափում է լրագրողների հարցերից: Այսօր խորհրդարանում ԱԺ նիստից հետո Henaran.am-ը փորձեց հարց ուղղել Հրայր Թովմասյանին, վերջինս սակայն, առանց լսելու մեր հարցը, շատ կտրուկ հայտարարեց. “Ես զգուշացնում եմ, որ Սահմանադրությամբ նախարարները եւս ունեն հանգստի իրավունք”: Հիշեցնենք, որ խորհրդարանում  լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ժամանակ Հրայր Թովմասյանն անդրադառնալով “Նուբարաշեն” ՔԿՀ-ում դատապարտյալի կողմից որպես […]

Տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում. Հրանտ Բագրատյան

“Համաշխարհային  տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում”,-քիչ առաջ 2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ իր ելութում նման դիտարկում արեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Համաշխարհային տնտեսությունը, լավ էլ զարգանում է: “Ճգնաժամի վրա մի գցեք: Վերջին հինգ տարիները համաշխարհային տնտեսության համար միջին զարգացման տարիներ են, երբեմն սա կարող է չարաշահվել Արեւմուտքի […]

Հայաստան-Լիտվա. խաղից առաջ

Այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում միմյանց հետ ուժերը կչափեն Հայաստանի ու Լիտվայի ազգային հավաքականները: Խաղն ընկերական է, ինչպես և մյուս երկու հանդիպումները, որ ունեցել են այս երկու հավաքականները: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2000 թ-ին: Այս հանդիպումն ավարտվել է 2:1, հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականը: 2011 թվականին ևս մեկ հանդիպում է տեղի […]

Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ”: Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է […]

Արթուր Աբրահամը մարզվում է /ֆոտո/

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված է, թե ինչպես է նա մարզվում: Յուրաքանչյուր նկարի կողքին գրված է, որ որ այդ օրը Աբրահամի համար դժվար օր էր: Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկը առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որ նվաճել […]

Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

Ֆրանսիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում կայացած ասուլիսին, հաղորդում է “Reuters”-ը: Օլանդը հայտարարել է, որ Սիրիական ազգային կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի վերջ տալ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Օլանդը հավելել է նաեւ, […]

Տիգրան Սարգսյանն է խախտել ավանդույթը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու անձամբ խորհրդարանին չներկայացրեց 2013թ. թվականի պետբյուջեի նախագիծը: Այսօր ԱԺ-ում տեղի տալով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ  այդպիսի բան չկա, որ վարչապետը ներկայացնի բյուջեն: Պետբյուջեի նախագիծը, նրա խոսքով, մշտապես խորհրդարանին ներկայացնում է ֆինանսների նախարարը: “Դուք  երիտասարդ եք, լավ չեք հիշում, բայց մշտապես պետական բյուջեն ներկայացնում է […]

Շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանն առաջինն է տարածաշրջանում

Այսօր շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն է: Շաքարային դիաբետով հիանդների թիվը գնալով մեծանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին այսօր ասուլիսում խոսեց ‘Մուրացան’ հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Նրա տեղեկացմամբ`  Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է 56 հազ. մարդ, որոնցից 400-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ են: Նա նշեց, որ իրականում նրանց թիվը շատ ավելին […]

Սյունիքի մարզպետի խոստովանությունը

Երեկ` նոյեմբերի 13–ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ ավագանու անդամներին ներկայացրեց նոր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9–ին կայացած Կապանի արդեն նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը չնայած առաջադրվել էր, բայց հետո հրաժարվեց ընտրապայքարից: Սյունիքի մարզկենտրոնում  մնաց մեկ թեկնածու: “Վստահեցնում եմ ձեզ, որ համայնքապետի վերջին ընտրությունները քաղաքում ամենացիվիլ, ամենաքաղաքակիրթ ճանապարհն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի