Դերենիկ Դումանյանի ամանորյա գաղտնիքը
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առաջին հերթին երազում է, որ 2013 թվականը մեր բնակչությանը առողջություն բերի: ՛՛Երանի 2013-ին բոլորս չնախատեսված առողջական խնդիրներ չունենանք, կոլեգաներիս մաղթում եմ ամուր կամք, շատ գիտելիքներ, որ իրենց գործը ինչպես միշտ, այնպես էլ հիմա վեհանձնորեն կատարեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում իր ցանկություններով կիսվեց Դումանյանը: Նախարարը նաև շատ է ուզում, որ այս տարին բոլոր բնակիչների համար լինի պայծառ, արևոտ ու անվտանգ:
Ձմեռ պապիկից նախարարն իր ուժ ու եռանդ է խնդրում, որպեսզի լուծի այն բոլոր խնդիրները, որ իրենից է կախված:
Ի դեպ, նախարարը նոր տարին Հայաստանում է նշելու՝ իր ընտանիքի անդամների, երեխաների ու թոռների հետ: Վերջիններիս համար նախարարը միշտ նվերներ է գնում: ՛՛Իրենք մինչ այդ ձմեռ պապիկին նամակ են գրում, ես այդ նամակը գաղտնի բացում նայում եմ և աշխատում եմ ցանկությունները բավարարեմ՛՛,-իր գաղտնի ծրագրերի մասին պատմեց առողջապահության նախարարը: