21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ-ն սկսում է

Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Գագաթնաժողովին կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ […]

Նիկոլայ Ռիժկովը Էջմիածնում էր

Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրկությունը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի: Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը […]

Ծառուկյանի առաջադրումը կնշանակի գործարքը կայացել է

”Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, պարզապես պարզ կդառնա, որ կայացել է ՀՀԿ-ԲՀԿ գործարքը”,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նախկին նախարարի` ԲՀԿ-ի դիրոքորոշւմը կախված է բանակցող կողմերի մոտեցումներից և բանակցությունների արդյունքից: ՀՀԿ-ը ու ԲՀԿ-ը, Մելիքյանի խոսքով, փորձում են փոխհամաձայնության գալ և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի սեփական թեկնածուով առաջադրումը կնաշանակի, որ գործարքը կայացել […]

Իմ մոտ բոմժ էլ է գալիս, դեպուտատ էլ է գալիս, կառավարության անդամ էլ է գալիս. սեքսոպատոլոգ

Մարզերում դեռևս ամաչում են սեքսոպատոլոգին դիմել: ”Դեռ կա այս կարծրատիպը, դեռ ամաչում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Բայց նա միաժամանակ  նշեց, որ ամեն ինչ չէ, որ այդքան վատ է, նախկինի համեմատ առաջընթաց կա: Դա էլ պայմանավորված է ավելի հարուստ տեղեկատվության տարածմամբ: ”Երբեմն թեկուզ ամաչելով, բայց գալիս են, իհարկե, ոչ այն աստիճանի, ինչքան մայրաքաղաքից”,-նշեց […]

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը: ‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի […]

ՀՅԴ-ն գոռոզ չէ

ՀՅԴ յոթ կետերի շուրջ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ շարունակվում են: Դեկտեմբերի վեցին ՀՅԴ-ն ավելի լայն կազմով  քննարկում կանցկացնի` նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ:Այս պահին բացառությամբ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն  խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումներն ավարտել է: Henaran.am-ի հետ զրույցումայս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունն իր նախաձեռնած քննարկումների արդյունքները կամփոփի […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահին

 Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները: Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ […]

Կալանավայր SUBUTEX են մտցրել

Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` անձնական զննության են ենթարկել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին: Վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված “SUBUTEX”-ի վեց հաբ: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Հավելենք, որ այս դեղամիջոցը նարկոտիկ է համարվում: […]

Հայ մարզիկը պարտվեց

Հայաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկավ երկորրդ հայազգի մարզիկը` Յուրիկ Միքայելյանը: Սակայն վերջինս չկարողացավ հաղթանակ տանել` զիջելով գերմանացի Աբասս Բարաուին: /14:22/:Հիշեցնենք, որ ժամեր առաջ 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմոնյանը 18/12 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:

Թեկնածուն ոգեւորված է քարոզարշավից եւ չի պատասխանում լրագրողների զանգերին/վիդեո/

Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29–ին նիստում մերժեց թիվ  1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի բողոք-դիմումը` անվավեր ճանաչելու  թեկնածու, ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանի գրանցումը: Սրան  Henaran.am-ը  կանդրադառնա ավելի ուշ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2 –ին, թիվ  1 ընտրատրատարածքում կայանալու են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Henaran.am-ին հաջողվեց բլից-հարցազրույց  ունենալ թեկնածուներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի