Շնորհավո՛ր Ծնունդդ, Գարեգին Նժդեհ
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ 127-ամյակի կապակցությամբ:
Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածը, ինչպես նախկին տարիներին, նաեւ այս հունվարի 1-ին կփառաբանի մեծն հայորդուն, ով իր կյանքով ու գործունեությամբ հանգրվանել է հայ արիական դիցակարգի Աստվածամարդկանց շարքում:
Գարեգին Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ դեպի հավերժություն՝ որպես Աստվածամարդ: Նա իր հայակերտ ցեղակրոն ուսմունքով երդվեց Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ…
Իսկ հունվարի 14-ին հայ արիներն ու ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Նժդեհի ծննդյան եւ Ցեղակրոնի օրվա գալիք տոների կապակցությամբ հայությանը, հայ ընտանքիներին մաղթում են անձնական եւ համազգային երջանկություն ու հաջողություններ, ինչպես եւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Փառք Նժդեհին, իսկ մեզ հաստատուն ճանապարհ` հայահավաքի ու հողահավաքի սրբազան գործում:
Շնորհավորում ենք նաեւ մեր ազգի հայ քրիստոնյա հատվածի Ամանորը՝ նույնպես մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման: Թող այս նոր տարին-2013 թվականը լինի Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար նոր համերաշխության եւ համահայկական խնդիրների լուծման հաղթանակների տարի:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում