27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պոստերում նոր տարուն ինձ իսկական հերոս եմ զգում… զինվորների ամանորը

՛՛Մեր հայրենիքում, մեր Հայաստանում, մեր Ղարաբաղում ու ամբողջ աշխարհում խաղաղություն լինի՛՛: Ահա այն կենացը, որ ամանորին հաճախակի է հնչում ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող զինվորների շուրթերից: Երկրորդ կենացը՝  իրենց սպասողներին համբերություն մաղթելն է: Մյուս կենացը բավական առաձնահատուկ է նրանցից յուրաքանչյուրի համար. դա ծնողների կենացն է:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Գ-ը: Նա արդեն երկրորդ տարին է, որ ամանորը դիմավորում  դիրքերում: Իր ներկայացմամբ՝ ավելի գերադասելի է լինել հենց պոստերում, քան զորամասում, քանի որ այստեղ ինքն իրեն հայրենիքի իսկական պաշտպան է զգում: ՛՛Էստեղ գիտեմ, որ եթե մեկը փորձի մոտենալ մեր սահմանին, փորձի խանգարել մեր ազգի ուրախ նոր տարին, դա թույլ չեմ տա՛՛,-ասում է նա:

Դիրքերում ամանորյա օրերին տղաներով երկար նստում են կրակի շուրջ, ուտում, հյութերով լի բաժակներով կենացներ խմում, հիշողություններով կիսվում, երբեմն նույնիսկ հուզվում: ՛՛Բայց հենց էտ պահն է գալիս, որ աչքերներս լցվում է, հիշում ենք, թե ինչի համար ենք ծառայում՛՛,-նշեց Կ. Գ.-ը և նկատեց. ՛՛Մեր ծնողների, մեր քույրերի ու եղբայրների համար ենք չէ՞ ծառայում, մեր ժողովրդի հանգստության համար ենք չէ՞ այստեղ՛՛:

Զինվորներին  նվերներ է հանձնել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նվերներից մեր զրուցակիցը առանձնացրեց ՛՛համով ուտելիքները՛՛ : Դիրքեր են այցելել նաև սպաներ, գեներալներ, զինվորներին շնորհավորել ու մի կտոր հաց կիսել նրանց հետ:

Զինծառայողը արդեն Օձի տարվան հրաժեշտ կտա հարազատների հետ՝ ընտանիքում,  բայց  շատ է կարոտելու բանակի նոր տարիները:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ