Մազը Մեռելոցի օրերին խմում է /վիդեո/
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ Հավատքին, տոն օրերից` հետո Մեռելոցին: Նրա կարծիքով, իր նահատակներին հարգողը աշխատանքից հետո էլ կգնա գերեզմաններ: “Չգիտեմ կառավարությունը, վարչապետը ինչու են այդպես որոշել, բայց Հավատքը էդպես չես վերականգնի: Այդ հարգանքը պիտի քո մեջ լինի”,-ասաց Մազմանյանը` ավելացնելով, որ այդ օրերին ինքը խմում է մի լավ: “Ազատ օրեր քիչ եմ ունենում, բա ինչ անեմ”,-կես կատակ, կես լուրջ ասաց նա:
Henaran.am-ի հարցին` երնեկ այս նոր տարին ինչ չբերեր` ասաց չկամություն եւ փաթեթներ: Թե ինչ փաթեթների մասին է խոսքը` դիտեք տեսանյութը: