08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանը հունից հանեց Հրայր Թովմասյանին/վիդեո/

Այսօր հրավիրված ԱԺ լսումներին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար ընդունելի չէ նախարարի այն տեսակետները, որ դատապարտյալների խեղման փաստերը կան ու կլինեն: Ի պատասխան` արդարադատության նախարարն ասաց, որ եթե լրագրողն է փորձում ընդհանուր խոսքից հանել մի բառ, մի նախադասություն, որ սենսացիա առաջացնի, հասկանալի է, իսկ երբ դա անում է պատգամավորը, առնվազն զարմանալի է եւ […]

Հայաստանը ծերացող երկիր է դառնում

2014 թվականի հունվարի մեկից Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին կտրամադրվի մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ մեկ ու կես միլիոն դրամ: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:Այս և մի շարք այլ ծրագրեր իրականացվում են ծնելիությունը խթանելու համար: Բաբաջանյանի խոսքով՝ […]

Աշխարհը տոնում է Երեխաների համաշխարհային օրը /վիդեո/

1954-ին ՄԱԿ-ն առաջարկել է բոլոր երկրներին Երեխաների Համաշխարհային օր սահմանել տարվա ցանկացած այն օրը, որը նրանք նպատակահարմար կհամարեն: Նոյեմբերի 20-ը նշանավոր է նրանով, որ 1959-ի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին` երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան: Ամեն տարի 11 մլն երեխա է մահանում` 5 տարին դեռեւս չբոլորած, եւս 10 մլնը […]

Մութ ու ցուրտ տարիներն՝ անպտղության պատճառ

Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն մոտ քառասուն տեսակի անպտղության հիվանդություններ: Դրանց հիսուն տոկոսը կանանց մոտ է, քառասուն տոկոսը՝ տղամարդկանց, իսկ մյուս տասը տոկոսը՝ և կանանց, և տղամարդկանց մոտ էլ կարող է հանդիպել: Այսօր ասուլիսում ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, Բ.Գ.Դ. գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Վերջինիս խոսքով՝  Հայաստանում անպտղության խնդիրների պատճառները հիմնականում 1990-ականների ցուրտ ու մութ […]

Գիտնականները վիթխարի մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս

Աստղագետները վիթխարի մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Իր կշռով այն  գերազանցում է Յուպիտերին, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Գիտնականների խոսքով` այս բացահայտումը լույս է սփռում նոր մոլորակների ձեւավորման գործընթացի վրա: Վիթխարի մոլորակը հաջողվել է լուսանկարել աստղադիտակի օգնությամբ, որը տեղադրվել է Հավայան կղզիներում գտնվող սարերից մեկի գագաթին: Ի դեպ, մինչ օրս շուրջ 800 մոլորակներ են […]

“Արագիլը” եւ Ռիտա Սարգսյանը` անպտղության դեմ (վիդեո)

 Վերջին տասը տարիների համեմատ Հայաստանում նվազել է անպտղության թիվը, այն կազմում է տասնվեցից տասնութ տոկոս: Սա նշանակում է, որ ամեն յոթերորդ զույգը անպտղության հետ խնդիր ունի: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ,  գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Ցուցանիշն ավելի բարձր է ԼՂՀ-ում, որտեղ անպտղության թիվը կազմում է քսանից-քսանմեկ տոկոս: Անպտղության խնդրի լուծման հիմնական […]

Տեղումներ` թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ից 24-ը հատկապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում թաց ձյան տեսքով: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը նույնքանով կնվազի, այնուհետեւ էապես չի փոխվի:

Ես տիրապետում եմ ոլորտի բոլոր խնդիրները. Հրայր Թովմասյան

Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական  լսումները: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց լսումները, մանավանդ հաշվի առնելով այն, որ վերջերս կալանավայրերում խեղման դեպքեր են արձանագրվել: Պատագամավորի խոսքով, իրենք եղել են կալանավայրերում, արձանագրել են բոլոր առաջարկները, որոնք կբերեն օրենսդրական […]

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում Հիլարի Քլինթոնին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել սիրիահայ համայնքին

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սիրիահայ համայնքին օժանդակելու նպատակով: Ինչպես “Արմենպրեսս”-ին են տեղեկացրել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նամակում կոնգրեսականը մասնավորապես նշել է, որ Սիրիայի հայ եւ այլ քրիստոնյա համայնքները դարձել են ծավալվող հակամարտության զոհեր: “Սիրիայի եւ մասնավորապես Հալեպի հայ համայնքը ձեւավորվել է Հայոց ցեղասպանութան վերապրանծների […]

Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հիմք դրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Առավոտյան ԱԳ նախարարին ընդունեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները եւ ՀՀ Նախագահի անունից վերահաստատեց Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի