08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնական զգացումներով կիսվեց Henaran.am-ի հետ

‘Ակտիվ հարս էի, բոլոր երաժշտությունները, երբ հնչում էին, պարում էի, շատ լավ անցավ’,-Henaran.am-ի հետ իր հարսանեկան մանրամասներով կիսվեց ծանրամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա երեկ է ամուսնացել: Հռիփսիմեի խոսքով`  հյուրերը ևս աշխույժ էին և ուրախ ու լավ ժամանակ են անցկացրել: Ծանրամարտիկը մեզ հայտնեց նաև, որ այսօր իր ամուսնու` ծանրամարտիկ Տարոն Թովմասյանի հետ գնում են Ծաղկաձոր` հանգստանալու, […]

ՀԱԿ-ի թեկնածուն կգնա մինչեւ վերջ

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված ՀՀՇ Շիրակի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի հրաժարվելու ընտրապայքարից: Գրիգորյանն իրենց համարում է ազդեցիկ գյումրեցի եւ չի կասկածում, որ կհաղթի: “Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինի ամեն ինչ”,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով, իրեն սատարելու է Հայ ազգային կոնգրեսը եւ նրանց համաձայնությամբ է առաջադրվել: […]

ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ դեսպանին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են: Նա բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ փաստեց, […]

Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներն Ազգային ժողովի հյուրերն էին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց. “ Սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք, հարգարժան պարոն Սեդրակյան, Շատ ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Անցյալ դարասկզբից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, […]

Կովի կաթի մեջ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել

Ավստրալացի գիտնականները կովի այնպիսի կաթ են ստացել, որը  ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Դրա հիման վրա նրանք պատրաստվում են արտադրել քսուք կանանց համար, որը կպաշտպանի նրանց ՄԻԱՎ-վարակակիր զուգընկերների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում: Այդ մասին գրում է “Medical Xpress”-ը: Գիտնականների խոսքով` կովը չի կարող վարակվել ՄԻԱՎ-ով, սակայն նրա իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում օտարածին սպիտակուցների դեմ: […]

Բունդեսլիգայից ազգային հավաքական կվերադառնամ հունվարին. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբիշ, Օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն արդեն չորրորդ տարին է, որ հանդես է գալիս Գերմանիայի բունդեսլիգայում:  Henaran.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ ինչպես ֆուտբոլն, այնպես էլ բռնցքամարտն այնտեղ բավական զարգացած են:  2010թ-ին իր թիմը` ‘Կաեսֆալե’ ակումբը, դարձել է Գերմանիայի առանջնության չեմպիոն: ‘Այնտեղ օրենքները տարբերվում են Եվրոպայի ու Աշխարհի առանջնության կանոններից: Հուսով եմ` կկարողանամ այնտեղ թիմայինով դառնալ չեմպիոն’,-նշեց […]

ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ անձամբ տիկին Գերչեւայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ […]

Իմ թիմը “Ժառանգության” նախկին ֆրակցիան է. Իզաբելլա Աբգարյան

Անկուսակցական բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, որը խորհրդարանական ընտրություններին “Ժառանգության” ցուցակի 9-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, սեփական նախաձեռնությամբ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում: Henaran.am-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանն այսօր ասաց. “Ես ինքնս առաջարկել եմ հենց առաջին օրվանից, որ եթե ստացվի այնպես, որ իմ պատճառով Անահաիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը դուրս մնան, ես պատրաստ եմ […]

Եվրոպական ընկերավարական ուժերը հանդիպեցին ՀՅԴ-ի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 18-19-ին, փաստահավաք առաքելությամբ Երեւանում է Ժողովրդավարության եւ համերաշխության համար եւրոպական ֆորումի նախաձեռնած պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված են Եվրոպական ընկերվարական կուսակցության (PES) ներկայացուցիչներ եւ Եվրոխորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ պատգամավորներ։ Պատվիրակության նպատակն է քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների միջոցով պատկերացում կազմել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախքան նախագահական ընտրությունները տիորղ […]

Նախագահն ընդունել է գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին: Նախագահը կարեւորել է Երեւանում անցկացված “Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը” խորագրով միջազգային համաժողովը եւ բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում: Համաժողովի խորագիրը եւ մասնակիցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված