17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Բանդա”-ի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը շնորհակալ է դատավորից

  Նոյեմբերի 12-ին, ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կշարունակվի “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Henaran.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը Կարինե […]

Իջեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Իջեւանի  ոստիկանության պետ,   գնդապետ  Ստեփան  Մելքոնյանն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետը  հիշեցրել է ինքնամաքրման մասին, եւ ասել, որ չորս-հինգ հոգի կապված ապօրինի անտառահատումների հետ` ազատվելու են: Այժմ ընթանում է ծառայողական քննություն:

Բաց նամակ Հայաստանի նախագահին եւ պաշտպանության նախարարին

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր  Henaran.am–ը, Սիսիանի վաթսունամյա բնակչուհի Ռոզա Հովսեփյանը պատրաստվում էր բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին: Տիկին Ռոզայի որդին պայմանագրային զինծառայող էր, եւ նրա հրամանը առանց պատճառի լուծարել են: Վեց երեխաների մայրը դիմել է նախագահին եւ պաշտպանության նախարարին: Նամակը տպագրում ենք ամբողջությամբ:   “Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգարժան […]

Վանաձորում դեռ նախընտրական տրամադրություն է /վիդեո/

Վանաձոր ոտք դրած յուրաքանչյուր հյուրի մոտ տպավորություն կստեղծվի, թե այսօր կամ վաղը քաղաքում ընտրություններ են անցկացվելու: Նախընտրական կրքերը հանդարտվել են վաղուց, բայց ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուների քարոզչական պաստառները շարունակում են “զարդարել”  քաղաքի բնակելիները: Պաստառներ փակցնելու ժամանակ թեկնածուները միմյանց հերթ չէին տալիս, դրանց հետեւանքները վերացնել, սակայն, ամենեւին չեն շտապում: Ավելի  բարեխիղճ թեկնածուներն ու ընտրված ավագանու […]

Երեւանի քաղաքապետը հանդիպեց Ավանի հանրապետական երիտասարդներին

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպությունների երիտասարդական խորհուրդների հետ: Նոյեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երեւանի տարածքային կազմակերպության պատասխանատու Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀԿ Ավան տ/կ-ի խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, թիվ 1 […]

Գեներալ Գրիգորյանը պատրաստ է անձնազոհության/վիդեո/

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի գեներալ Գրիգորյանը` դերասան Արմեն Էլբակյանը շաբաթ օրը` նոյեմբերի 10-ին մասնակցում էր Հայաստանի հետախուզական զորքերի հիմնադրման 20-ամյակի տոնակատարությունը: Հավաքվածներից շատերը նույնիսկ շփոթում էին` կինոյի գեներալ Գրիգորյանն է, թե իրական գեներալ է: Ինքը գեներալ Գրիգորյանը Henaran.am -ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի ոչինչ չկա: “Այս համազգեստով եմ այստեղ, որովեհտեւ հերթական սերիան է նկարահանվում”,-ասաց Արմեն […]

Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ Երեւանում

Նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի կունենա Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին կմասնակցեն Ռուսաստանի “Единая Россия” կուսակցության, Ուկրաինայի “Партия регионов” կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական “Нур Отан” կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ “Ազատ հայրենիք” կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ: Միջկուսակցական […]

Ինքնասպան տղամարդու դիա՞կ է հայտնաբերվել

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր Նորք-Մարաշի ավտոտնակներից մեկում կախված տղամարդ է հայտնաբերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա անունը Սուրեն է, մոտ քառասուն տարեկան: Նրա երակները վնասված են: Նախնական վարկածով, կատարվածը ինքնասպանություն է, սակայն որոշ փաստեր ենթադրել են տալիս, որ սպանություն է կատարվել: Տղամարդը զբաղվում էր առեւտրով, եւ ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Ոստիկանության պաշտոնական կայքում այս մասին ոչինչ տեղադրված […]

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի