19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրուշոն Եվրատեսիլո՞ւմ

Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե այս տարի Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Սիրուշոն: Henaran.am-ի հետ զրույցում ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը յուրաքանչյուր երգիչ կարող է ներկայացնել այդ մրցույթում:

”Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Շվեդիայում, մենք պարզապես քննարկում ենք և ոչինչ դեռ որոշված չէ”,-ասաց Գասպարյանը:  Վերջինս հայտնեց նաև, որ քննարկումը լինելու է փակ, իրենք, այսինքն` ”Հանրային” Հ/Ը անելու է ներքին ընտրություն, և հնարավոր է, որ հունվարի վերջին որոշման մասին արդեն հրապարակվի: 

Հիշեցնենք, որ Սիրուշոն Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրել էր 2008 թվականին իր ”Քելե-քելե” երգով և գրավել 4-րդ հորիզոնականը: Վերջերս նա ձայնարգրել ու տեսահոլովակ է պատրաստել նոր` ”Pregomesh” երգի, որը բավական մեծ արձագանք ունեցավ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ