07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տրտնջացինք, ընդվզեցինք, բայց դիմավորեցինք ինչպես միշտ. Լիլիթ Գալստյան

Տրտնջացինք, քննարկեցինք, ընդվզեցինք ու, միեւնույն է, Նոր տարին դիմավորեցինք ինչպես միշտ. բլինչիկից, պասուցից ու խոզի բդից խուսափել չեղավ, գրեթե բոլորի սեղաններին ամանորյա ճաշացանկի նույն, պարտադիր եւ անխուսափելի հավաքածուն էր։ Քաղաքի փողոցները լիքն էին մանկահասակ երեխաների ձեռքներից բռնած երիտասարդ ընտանիքներով, հայ դեռահասների նորաբույծ՝ բարձրաձայն ու անզուսպ կչկչացող տեսակով, սառույցի վրա բարձրակրունկներով սղաքայլ ճեմող, երկարամազ ու կարճափեշ […]

Ոստիկանության պաշտոնյան նվաստացրել է, գլուխը խփել պատերին … կբացահայտի

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, 2010 թ. օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը […]

Եթե “ձիու վրա” մնալը մի քիչ ավել փող աշխատելն է … /վիդեո/

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը քաղաքականության մեջ մշտապես ”ձիու վրա” մնալ ցանկացող քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս ունենալ նպատակ ու խնդիրներ: ”Կարևորը ձին չի, ձիու վրա լինելիս ձին թափահարում է, դժվարություններ են ծագում: Եթե քաղաքական գործիչն ունի չիրականացված խնդիրներ, նպատակներ, դա է իր համար կարևորը, նա ուզած-չուզած միշտ պետք է լինի ”ձիու վրա””,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց […]

Հրանտ Թոխատյանը ծննդյան օրը խոստացել է…

Դերասան և հաղորդավար Հրանտ Թոխատյանը երեկ դարձել է 55 տարեկան: Այսօր նա Ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին ու գրել. ”Ինչ լավ ա, որ դուք բոլորդ կաք, խոստանում եմ այս տարի երկու նոր ներկայացում”: Ավելի վաղ սիրված դերասանը գրել է. ”Երևի զուր չանցան այս 55 տարին…Շնորհակալ եմ բոլոր ընկերներին ու դեռ չընկերներին ամենաջերմ խոսքերի […]

Նախագահի թեկնածուները կգրանցվեն

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր երկուշաբթի՝ հունվարի 14-ին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցման հարցն է: Արտահերթ նիստում քննարկվելու են նաեւ քաղաքացիներ Ռոբերտ Ահարոնյանի եւ Ռոբերտ Սիմոնյանի դիմումները:

ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկվել են նաեւ ընտրությունները

 Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ  նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Նախարարը կարեւորեց ԵԽ  գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում […]

Հացի արտադրամասերը չեն աշխատել. բաց նամակ

Հարգելի պարոն Շաբոյան Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական Մրցակցության Պաշտանության Պետական Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մրցակցությունը, հետազոտել տարբեր ապրանքների գնաճի պատճառներն ու մեխանիզմերը, ցանկանում ենք դիմել Ձեզ հետեւյալ խնդիրը ուսումնասիրելու եւ պարզաբանելու խնդրանքով: Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել Հայաստանում գործող […]

Չավեսը ոչ թե մահացել, այլ մահվան պատճառ է դարձել

Վենեսուելայի արեւմուտքում ավտովթարի հետեանքով 11 մարդ է զոհվել, 75-ը` վիրավորվել են: Երկրի իշխանությունները հայտնել են, որ նրանք Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի համախոհներն են եղել, ովքեր ուղեւորվելիս են եղել երկրի մայրաքաղաք Կարակաս: Ըստ նախնական տվյալների` միմյանց են բախվել բեռնատարը եւ 2 ավտոբուսներ, գրում է “NEWSru.com” կայքը: Զոհերը եւ վիրավորները մտադիր են եղել մասնակցել մայրաքաղաքում ընթացող ցույցերին` […]

”Երկու կողմի հետ այսօր շատ լավ ստացվում” է. ԵՄ, թե՞ Եվրասիական միություն

Հայաստանի համար տեղին չէ ա յդ ճանապարհները հակադրության մեջ դնել, մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք աշխարհաքաղաքական հարաբերությունները ճիշտ կառուցել, օրինակ ԱՄՆ-ի հետ, որը գերտերություն է, Չինաստանի հետ, որը հզոր երկիր է: ՀՀ պետք է կարողանա կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնեների հետ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵՄ եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթանցների […]

Սիրուշոն Եվրատեսիլո՞ւմ

Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե այս տարի Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Սիրուշոն: Henaran.am-ի հետ զրույցում ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը յուրաքանչյուր երգիչ կարող է ներկայացնել այդ մրցույթում: ”Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Շվեդիայում, մենք պարզապես քննարկում ենք և ոչինչ դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված