10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Մատաղիսի” գործով տեսաերիզը կտեղադրվի Համացանցում

“Մատաղիսի” գործով տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը՝  Արթուր Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  պահանջելու է եւ ցանկություն ունի  արդարացված երեք երիտասարդներին` Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին նորից տեսնել  ճաղերի ետեւում: Այս գործով  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը անօրինական է համարում եւ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

 Հիշեցնենք, որ  4 տարվա քննությունից հետո դատավոր Հարություն Մովսեսյանը անցած տարի դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել, գործը ուղարկել նոր քննության եւ հայտնաբերել իրական մեղավորներին: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիսի զորամասում ,2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծել են եւ սպանել:  Մեղադրողը կողմը  միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։

Պաշտպանական կողմը ապացուցել է, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների եւ բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:

Սպանվածների իրավահաջորդները պատմեցին, որ իրենց անընդհատ ուզում էին “առնել”, տարբեր մարդիկ էին գալիս համագործակցելու եւ պայմանավորվելու:

Նրանք նաեւ հայտարարեցին, որ փաստերը խեղաթյուրել է “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Տուժածների իրավահորդների խոսքով, կա տեսաերիզ, որտեղ Ռազմիկ Սարգսյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանի կաբինետում խոստովանողական ցուցմունք է տալիս: Այն տեղադրվելու է Համացանցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ