08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փլուզվել է Վարդենիսի կամուրջը. մարդիկ մնացել են երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ‘Վարդենիս’ կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած, որոնցից մեկին տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Փլուզման հետեվանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից […]

” Դեպուտատ ա, ժողովրդի ծառան ա … “. Նաիրա Զոհրաբյանի այլընտրանքային ընտրանքը

Նոր Նորքի ոստիկանության  բաժանմունքի անձնագրային  բաժնում առավոտվանից հերթ էր. Հայաստանի քաղաքացիներն նույնականացման քարտերի համար էին դիմել: Միամիտս համոզված էի, որ ոստիկանապետի հրապարակային ջանքերից հետո պետք է որ փոփոխությունը ակնառու լինի: Մտածեցի`  ամեն մեկն իր հերթին կմտնի, բայց հակառակը ստացվեց: Անձնագրային բաժնի աշխատակիցների ծանոթները մեկընդմեջ առանց հերթ մտնում էին: Մինչ մտածում էի` ոստիկանապետն ի՞նչ անի, ո՞ր […]

Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ. Լատվիայի ԱԳ նախարար

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ:   Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վերհիշեց այս տարվա հունվարին Ռիգայում լատվիական կողմի ջերմ ընդունելությունը եւ գոհունակություն հայտնեց, որ ընդունելով հրավերը` նախարար Ռինկեւիչսը այսօր գտնվում է Հայաստանում:   Իր խոսքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ “Հայաստանը կարևորում է Լատվիայի […]

ԲՀԿ-ի խորհրդակցությունները ‘7 ու կեսն’-ն են հիշեցրել

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ ԲՀԿ-ի մյուս քաղաքական ուժերի հետ տարվող խորհրդակցությունները նա համեմատել է հայտնի ‘7.5’ հումորային ներկայացման այն հատվածի հետ, որտեղ պատկերված է ԲՀկ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ‘Լսի՛ր, Հայաստան, այս քաղաքական գործիչների մեծամասնությունը, որոնք մշտապես փորձում են փայլատակել իրենց ինտելեկտով, խորիմացությամբ, գիտելիքներով, ընդամենը նույն հայկական միջավայրի այլ […]

Պաշտպանության փոխնախարարի հյուրերն էին չեխերը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային եւ ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին` ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին եւ հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա: Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր […]

“Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում”. սթափության կոչ համայն հայությանը

Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետեւում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին` խորապես ցավելով եւ մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության եւ գոյատեւման համար: Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից եւ ռմբակոծություններից, իսկ շատերն է` առեւանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարեւան այլ երկրներ: Երբ վերջին ամիսներին իրավիճակը […]

Լրացուցիչ ընտրությունները կարժենան 42 միլիոնից ավելի

Այսօր կառավարությունն որոշում ընդունեց դեկտեմբերի 2-ին 2 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ ընտրությունների համար ԿԸՀ-ին հատկացնել 42.441.035 դրամ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ոստիկանությանը ևս այդ ֆոնդից նույն նպատակով հանձնվեց  12.407.716 դրամ:  

ՀՀԿ-ն ցուցահանդեսում

Նոյեմբերի 15-ին ՙՀայարտ՚ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացումը։ Այն կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ միջբուհական ցուցահանդես-մրցույթն իրականացվում է Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ […]

Բացահայտում. պարացետամոլը երեխաների մոտ ասթմա է առաջացնում

Կոպենհագենի Համալսարանի գիտնականները բացահայտել են, որ այն երեխաների մոտ, ում բուժում են պարացետամոլ պարունակող պրեպարատներով, նախադպրոցական տարիքում մեծ է ասթմայով հիվանդանալու հավանականությունը: Որքան շատ են նրանք նմանատիպ դեղորայք ստանում կյանքի առաջին տարվա ընթացքում, այնքան ավելի մեծ է շնչառական օրգանների հետ խնդիրներ առաջանալու հավանականությունը, գրում է  “The Telegraph”-ը: Գիտնակնները վստահորեն նշել են, որ պարացետամոլի եւ մանկական ասթմայի […]

ԿԲ նախագահի տեղակալի համար գնած մեքենան` թոշակների բարձրացման խոչընդոտ (վիդեո)

‘Եթե Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղեկալի համար ավտոմեքենա չառնեն, թոշակները 100 դրամով կբարձրանան, բայց նրան անպայման պետք է մեքենա առնեն’,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա` թոշակները չեն բարձրանա, սակայն գները կբարձրանան: Իսկ 2013 թվականի պետական բյուջեի ընդունմամբ ավելի կվատանա հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը: Նման վիճակից խուսափելու համար ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ ունի: Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված