02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեքսիկական դատարանը մերժել է փրկել Հեյդար Ալիեւի արձանը

Մեքսիկայի Դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանության բողոքը` Հեյդար Ալիեւի արձանի հնարավոր ապամոնտաժումն արգելելու վերաբերյալ, գրում է “Cronica”-ն: Հուշարձանը տեղադրվել էր նախորդ ամռանը Մեխիկոյի կենտրոնական այգում: Ադրբեջանական կողմն այգու վերակառուցման համար 5 մլն դոլար էր ներդրել: 

Տեղի իշխանությունների` հուշարձանը տեղադրելու որոշումը քննադատության առարկա դարձավ, հիմականում իրավապաշտպանների կողմից: Վերջերս նման քննադատությամբ հանդես եկավ նաեւ կառավարության ներկայացուցիչը` նշելով, որ “բռնապետի արձանը տեղադրելը Մեքսիկային պատիվ չի բերի”:

Նոյեմբերի վերջին մասնագետների հանձնախումբը քաղաքային իշխանություններին խորհուրդ տվեց արձանը կենտրոնական զբոսայգուց մեկ այլ վայր տեղափոխել: Մասնագետները եկել էին այն եզրակացության, որ արձանը ներդաշնակ չէ հարեւանությամբ գտնվող Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի եւ Մեքսիկայի ազգային հերոսների արձանների հետ: Սակայն քաղաքային իշխանությունները դեռեւս որոշում չեն կայացրել արձանի տեղափոխման վերաբերյալ:

Ադրբեջանական դեսպանությունը հանդես էր եկել արձանի ապամոնտաժման որոշման դեմ` նշելով, որ այն տեղադրվել է քաղաքային իշխանությունների համաձայնությամբ եւ համաձայնությունը պետք է պահպանվի: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնացել է, որ կարող է նույնիսկ ծայրահեղ քայլի դիմել, այն է` փակել դեսպանությունը Մեքսիկայում: 

Դեսպանությունը դիմել էր շրջանային դատարանին` ապամոնտաժումն արգելելու խնդրանքով, սակայն դատարանը 2012-ի նոյեմբերին բացասական պատասխան էր տվել: Նույն որոշումն է ընդունել նաեւ դաշնային վարչական դատարանը` գալով այն եզրակացության, որ հուշարձանի ճակատագիրն ինքը չի կարող որոշել: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ