27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չախալյանի անունը պետք է ներառվի երկրորդ ցուցակում. Նինո Անդրեաշվիլի

 ‘’Նրա անունը ցուցակից հանելն ինձ համար էլ շոկ էր, որովհետեւ բոլոր  փաստաթղթերը մենք փոխանցել էինք  խորհրդարանին եւ բոլորը գիտեին , որ նա քաղբանտարկյալ է , բայց ցավոք նրա անունը հանվեց ցուցակից:

Հստակ չեմ կարող ասել, բայց նրա դեմ հայտարարություններ եղան ազգայնականների կողմից, որից հետո նրա  անունը հանվեց’’,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի անունը համաներման ենթակա դատապարտյալների ցանկից հանելու վրաց իշխանությունների քայլին, ասել է ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան, Վրաստանի մարդու իրավունքների կենտրոնի  փաստաբան Նինո Անդրեաշվիլին :

Նրա փոխանցմամբ, բացի վերը նշված ցուցակից, Վրաստանի խորհրդարանը երկամսյա ժամկետում  ուսումնասիրելու եւ հաստատելու է եւս մի ցուցակ: Փաստաբանն ակնկալում է, որ այստեղ Չախալյանի անունը կլինի: ‘’ Նրանք պարտավոր են այս  գործը եւս մեկ անգամ դիտարկել:  Մենք կսպասենք խորհրդարանի որոշմանը, այնուհետ եթե խորհրդարանը նրան քաղբանտարկյալի կարգավիճակ չտա, կորոշենք մեր հետագա քայլերը’’- Henaran.am-ին ասաց Նինո Անդրեաշվիլին եւ հավելեց. ‘’Կարող եմ ասել, որ այն հոդվածը, որով նա դատապարտվել է, համաներման տակ ընկնում է: Նա  մինչեւ վերջ կպայքարի, եւ մենք կապացուցենք, որ նա քաղբանտարկյալ է’’ :

Նրա փոխանցմամբ, շուրք 80 դատապարտյալի անուն հանվել է առաջին ցուցակից: Հիշեցնենք, որ Վրաստանում ուժի մեջ է մտել Զանգվածային համաներման մասին օրենքը: Նախօրեին բանտերից ազատ է արձակվելբանտարկյալների առաջին խումբը` շուրջ 190 մարդ դատապարտյալ, որոնք   դատապարտված են եղել այսպես ասած “քաղաքական” հոդվածներով: 

Ազատ են արձակվել նաեւ մեր հայրենակիցները` Աջարիայի հայ համայնքի գործիչներ Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շեկոյանը, որոնք դատապարտված էին 11 տարվա ազատազրկման:Նախապես հայտնի էր դարձել, որ ազատ է արձակվելու նաեւ քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, սակայն այնուհետ նրա անունը հանվել է համաներման ենթակա դատապարտյալների ցանկից: 

Հիշեցնենք նաեւ, որ վրացահայ գործիչն արդեն հինգերորդ տարին է, ինչ գտնվում է բանտում: Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝  նա  խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` “հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման”, “խուլիգանության” եւ “զենքի պահպանման” մեղադրանքներով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ