09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամուսնություն կալանավայրում. ՀՀ պատմության մեջ երկրորդը

Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը հունվարի 16-ին պսակադրություն է կատարելու “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Սա արդեն երկրորդ պսակադրությունն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ օրհնվելու է կալանավայրում: 

Henaran.am-ի հետ զրույցում Հայր Ռուբենը նշեց, որ կալանավայրում կատարվող պսակադրության արարողությունները տարբերվում են սովորականներից նախ և առաջ նրանով, որ արարողության մասնակիցների թիվը բավական քիչ է: Բացի դրանից պայմաններն են լրիվ այլ: Իսկ արդյոք քահանայի համար ևս տարբերություն կա հարցին, ՔԿՀ հոգևոր պատասխանատուն պատասխանեց. 

”Բնականաբար, ինձ համար էլ է տարբերվում. ինչ եկեղեցում է, ինչ խորանի վրա է, դա լրիվ այլ է, սակայն խորհրդակատարությունը վավերական է, քանի որ առկա են արարողության համար պահանջվող բոլոր պարագաները”:

Ռուբեն աբեղա Զարգարյանը պատմեց, որ իր կատարած առաջին պսակի փեսացուն էր գտնվում ազատազրկման մեջ, աղջիկը դրսից էր եկել: Ներկա են եղել նրանց հարազատները, ինչպես նաև խաչեղբայրը: Կայանալիք պսակի փեսացուն ևս դատապարտյալ է: Այս դեպքում խաչեղբայրը ևս բանտարկյալ է:

Հայր Սուրբն ընդգծեց, որ առաջին պսակը կատարվել է մատուռում, իսկ այս մեկը օրհնվելու է ”Նուբարաշեն”-ում, որտեղ մատուռ չկա: ”Մենք մեզ հետ օծված վեմ-քար կտանենք, որ եկեղեցու ներկայությունն ապահովվի”,-ասաց նա:

Հայր Ռուբենը հավելեց նաև, որ ՔԿ հիմնարկներում բազմաթիվ քաղաքացիական ամուսնություններ են գրանցվում, սակայն այս պարագայում ‘’մենք գործ ունենք հոգևոր առումով հասուն և գիտակից ամուսինների հետ, որոնց համար ամուր ընտանիք կազմելու գրավականն Աստծո օրհնությունն ստանալն է’’: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ