02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու են վրաց իշխանությունները բացառում Չախալյանին. վրացի քաղաքագետ

“Վրաստանի նոր իշխանությունները “Համաներման մասին” օրենքի շրջանակներում կիրառում են երկակի ստանդարտներ”-այս մասին  Hanaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն`  մենկաբանելով հուվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած “Համաներման մասին” օրենքը, որը ազատություն է շնորհել շուրջ 200 “քաղբանտարկյալի”:

 

“Ի՞նչ ասել է քաղբանտարկյալ: Այս հասկացության տակ քաղաքական նկատառումներով կարելի է ամենքին էլ մտցնել: Օրինակ` ցույցերի ժամանակ, երբ ցուցարարն է  ոստիկանին ծեծելով մահացու աստիճանի հասցրել, արդյո՞ք կարելի է նրան քաղբանտարկայլ համարել: Ինձ համար նա չի կարող քաղաքական բանտարկյալ համարվել:

Իհարկե, Վրաստանի նոր իշխանությունները` Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, “Համաներման մասին” օրենքն ընդունեցին ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով”, -նշել է Վասաձեն:

 

 

Անդրադառնալով Ջավախաբնակ քաղաքական -հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, ում անունը դուրս է մնացել համաներման ցուցակներից` վրացի քաղաքագետը նշում է, որ այստեղ կա դիտավորություն:

 

“Համաներումը տարածվում է բոլորի վրա` անկախ քաղբանտարկյալի կարգավիճակից: Եթե համաներում են շնորհում այսպես ասած` Ռուսաստանի լրտեսներին կամ այլ մեղադրանքներով ձերբակալվածներին, այդ դեպքում ինչու են իշխանությունները բացառում Չախալյանին: Սա հենց խոսում է երկակի ստանդարտների մասին”,-ամփոփել է վրացի քաղաքագետը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ