07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Օսկանյանի տղան հարցաքննվել է

Այսօր տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդին` Արման-Մինաս Օսկանյանն, իր ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի: Վերջինիս տեղափոխել են ”Նաիրի” բժշկական կենտրոն, որտեղ նա պատմել է, որ իրեն անհայտ անձինք են ծեծի եթարկել:

Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյանի և Իսահակյան փողոցների խաչմերուկում:Սակայն ծեծողը Օսկանյանի որդին չի եղել: Վերջինս պարզապես դեպքի վայրում է եղել եւ որպես վկա հարցաքննվել է: Իսկ քաղաքացի Պատրիկ Զոլյանին ծեծողը եղել է 31-ամյա Էդգար Մ-ն:

Փորձեցինք խոսել նաև Վարդան Օսկանյանի հետ, սակայն նրա փոխարեն  մշտապես  պատասխանող օգնականը` Բելլա Կարապետյանը, աշխատանքի վայրում չէր, իսկ Օսկանյանին պատկանող ”Սիվիլիթաս” ընկերության աշխատակիցները հրաժարվեցին միացնել պատգամավորի հետ: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ