Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը. Մոլդովայի վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երեւանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. “Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում”: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ […]





































