08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Սինափթիքս” ընկերության պատվավոր նախագահն արաժանացել է ՀՀ նախագահի մրցանակին,

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Սինափթիքս” ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին: Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի եւ տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ […]

Որքան պետք է լինի սեռական ակտի տևողությունը

Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում, քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով: Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել, թե որն է նորմա և որը՝ պաթոլոգիա: Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների […]

Կալանավորներից ոմանք վճարո՞ւմ են, ոմանք ո՞չ

Ազգային ժողովում օրերս կայացած քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ կարծիք հնչեց, որ դատապարտյալները հազար դրամ են տալիս` լողանալու համար: “Սեւան” քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը Heanaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ նման դեպքեր լինում էին: “Գրաֆիկով շաբաթը մեկ պարտադիր լողանում էինք: Բայց, այ ասենք երկու կամ […]

Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները կանանց և տղամարդկանց համար

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին ու երազանքներին: Կան կանայք, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե, անվերջ կարելի է քննադատել այդ հարցում […]

Եվս մեկ եվրոպական ակումբ է հետաքրքվում Մխիթարյանով

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել իտալական լավագույն ակումբներից մեկը`’Ֆիորենտինան’:  Վերջինս Իտալիայի A սերիայի ընթացիկ առաջնությունում հիմա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:  Հիշեցնենք, որ Մխիթարյանը ուկրաինական ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը: Մխիթարյանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքվել են անգլիական ‘Լիվերպուլը’, իտալական ‘Յուվենթուսը’: Վերջերս լրագրողները Մխիթարյանից […]

Սխալ է` թե մասնագիտական, թե քաղաքական առումով. Արտակ Զեյնալյան

“Որպես իրավաբան կարող եմ ասել, որ  նման քննարկումներ անելը եւ նման հապճեպ որոշումներ կայացնելը սխալ է: Սահմանադրությունը շատ նուրբ փաստաթուղթ է եւ ընդհանրապես, երկրի կառավարման կարգը նման ձեւով փոփոխությունների չեն ենթարկում”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից քաղաքական օրակարգ նետված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ […]

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում

2012 -ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008-ին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ […]

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը կբարձրանա 7 հորիզոնականով

Դեկտեմբերի 19-ին կհրապարակվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը Լիտվայի հավաքականի նկատմամբ, ընկերական հանդիպմանը տարած հաղթանակի շնորհիվ կբարձրանա 7 հորիզոնականով: Լիտվայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականը հավաքել է 13 միավոր: Իսկ սա նշանակում է, որ հավաքականը տարին կավարտի 75-րդ հորիզոնականով: Հիշեցնենք, որ ներկայումս մեր հավաքականը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Նախորդ աղյուսակի համեմատ նա իր տեղը զիջել է […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ “Հայ-ռուսական համագործակցություն” ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին: Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել ‘Հայ-ռուսական համագործակցություն” կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ ‘Հայաստան. հազարամյակների ուղի’ գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի հայոց պատմության չափածո շարադրանք է՝ հիմնված […]

Երևանի քաղաքապետարանում բացվել է ‘Մեկ պատուհան’

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի