07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

‘Մանչեսթեր Յունայթեդը’ Թուրքիա է մեկնել առանց Ռունիի, Վան Պերսիի…

Անգլիական ‘Մանչեսթեր Յունայթեդը’ մեկնել է Ստամբուլ, որտեղ Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի շրջանակներում պայքարելու է ‘Գալաթասարայի’ դեմ: Նշենք, որ ‘Մանչեսթր Յունայթեդը’ Թուրքիա է մեկնել առանց իր մի շարք առաջատար ֆուտբոլիստների` Վան Պերսիի,  Ռիո Ֆերդինանդի, Ռայան Գիգսի ու Պոլ Սքոուլզի: Խաղին չի մասնակցի նաև Ուեյն Ռունին:

Լեւո՞նի, թե Եվգենի Կուրղինյանի դիմակով է բանակցել Զուրաբյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությունյանը իր էջում գրառում է արել, որտեղ մեկնաբանել է ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի երեկվա հանդիպումը: ‘Լեւոն Զուրաբյանը ժամանակին, երբ ‘Հայաստանի Հանրապետություն’ թերթում ՀՅԴ-ի դեմ հոդվածներ էր գրում, ստորագրում էր` Եվգենի Կուրղինյան: Թե այդ ծածկանվան տակ ինչ էր թաքնված, մեկ ինքը գիտե, մեկ էլ նրա համար ծածկանուն հորինողը, բայց որ այսօր այն ժամանակվա քաղբանտարկյալ, […]

Քրիստոս խաչվեց, որ Մայր աթոռը փող աշխատի… Եկեղեցին շինկազմակերպություն չէ

  Henaran.am-ի ընթերցողներից Արտակ  Մինասյանը խմբագրություն է ուղարկել մի լուսանկար եւ խնդրել  ուշադրություն դարձնել: “Սա Սեւանի Վազգենյան դպրատան ավտոմեքենայի կայանման կտրոնի սկանը: Զարհուրելի է այն հանգամանքը, որ կտրոնի վրա որպես այն վաճառող կազմակերպություն անվանում նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածինը: Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը եւ կամաց-կամաց վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի: […]

“Real politik”-ով համատեղ շահ. Գերմանիան միանում է Թուրքիային ընդդեմ Սիրիայի

Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են ՆԱՏՕ-ի կազմում մասնակցել ընդդեմ Սիրիայի օպերացիային՝ թուրք-սիրիական սահմանի վրա “Patriot” հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելով: Բացի այդ Գերմանիայի դաշնային զինված ուժերը ներկայացված կլինեն 170 զինվորականով: Նման տեղեկատվություն են տարածել գերմանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ այժմ գերմանական կառավարությունը պարզում է, թե արդյոք նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Բունդեսթագի համապատասխան մանդատ: Գերմանիայի պաշտպանության […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք  հերթական այցի ամսաթիվը: Ինչպես տեղեկացնում է “АПА”-ն, համանախագահները  նոյեմբերի 26-ին մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այցի շրջանակներում միջնորդները, ինչպես հայտնել էին ավելի վաղ, “կառաջարկեն նոր գաղափարներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար”: […]

ՀՀԿ-ն փնտրում է ուժեղ “նախագահացու”-մրցակից.Իրատես de facto

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց այսօր ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված նախագահական ընտրություններում ուժեղ մրցակից ունենալով։ Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Ու թերեւս սա է պատճառը, որ իշխող մեծամասնությունը բավականին հանգիստ է նայում այն բոլոր կոնսուլտացիաներին, քննարկում-համաձայնություններին, որոնք ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում։ Մի կողմից՝ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն […]

Տուգանքները կիսվում են. Հայկական ժամանակ

Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված եւ գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթեւեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում: Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ […]

ԲՀԿ-ն համագումարում կհայտարարի թեկնածուին. Հրապարակ

“Բարգավաճ Հայաստան”  կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաեւ կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ դիտորդների, եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դա հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու […]

Շահել է ֆինանսների փոխնախարարի ՀԴՄ-ն.Ժողովուրդ

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի որդին՝ Հայկ Արամյանը, 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Հունդայի էլանտրա մակնիշի ավտոմեքենա: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ հիշեցնում,  որ նրա ավագ եղբայրը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն է, եւ հետաքրքիր է, որ ՀԴՄ-ով ավտոմեքենա է շահել հենց ֆինանսների փոխնախարարի եղբայրը:

Բաբաջանյանը հեռացել է Հայաստանից. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, “Ժամանակ’’-ի  գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լքել է Հայաստանը: Գործընկերները թերթի թղթակցին ասել են, որ Բաբաջանյանը հիվանդացել է եւ չի գնում աշխատանքի: Շաբաթ օրը թերթի “Պատասխան, որ ավելի շատ հարցեր հարուցեց” հրապարակումը, Բաբաջանյանին ՀՀ ոստիկանության կողմից թիկնապահներ տրամադրելու մասին էր: Ոստիկանության ներկայացուցիչը թերթի հետ զրույցում չհերքելով՝ ուղղակիորեն հաստատել էր տեղեկությունը, որ Բաբաջանյանին ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված