18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պոստերում նոր տարուն ինձ իսկական հերոս եմ զգում… զինվորների ամանորը

՛՛Մեր հայրենիքում, մեր Հայաստանում, մեր Ղարաբաղում ու ամբողջ աշխարհում խաղաղություն լինի՛՛: Ահա այն կենացը, որ ամանորին հաճախակի է հնչում ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող զինվորների շուրթերից: Երկրորդ կենացը՝  իրենց սպասողներին համբերություն մաղթելն է: Մյուս կենացը բավական առաձնահատուկ է նրանցից յուրաքանչյուրի համար. դա ծնողների կենացն է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Գ-ը: […]

Սփյուռքի նախարարը իր համար ոչինչ չի ուզում

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Նոր տարվանից միայն ու միայն խաղաղություն է ցանկանում: ՛՛Ես խաղաղություն կցանկանամ, քանի որ ես ամեն օր շփվում եմ սիրիահայերի տագնապի, ցավի, հոգեվիճակի հետ՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարը և հավելեց. ՛՛Ուղղակի խնդրում եմ 2013-ին բոլոր ձևերով,  միայն խաղաղություն հաստատվի առաջինը Սիրիայում,  մեր տարածաշրջանում, որ որևէ երեխա չորբանա, որ ոչ մեկի […]

Շնորհավո՛ր Ծնունդդ, Գարեգին Նժդեհ

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝  հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ 127-ամյակի կապակցությամբ: Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածը, ինչպես նախկին տարիներին, նաեւ այս հունվարի 1-ին կփառաբանի մեծն հայորդուն, ով իր կյանքով ու գործունեությամբ հանգրվանել է հայ արիական դիցակարգի Աստվածամարդկանց շարքում:   Գարեգին Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց […]

Հայաստանի նախագահի Ամանորի ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը. «Սիրելի հայրենակիցներ,ավարտվում է 2012 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կյանքի տարի էր: 2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնությամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թվականը հայաստանցու օջախին երջանկություն ու ապահովություն պարգեւի: Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ […]

2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի եւ մեր ժողովրդի համար. Գարեգին Բ կաթողիկոսի մաղթանքը

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաեւ վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում: Գոհություն եւ փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգեւոր եւ ազգային մեր […]

Հայաստանի նախագահի առաջին կենացը Ամանորին

“Ի՞նչ կենաց է խմում Հայաստանի նախագահը նոր տարվա գալուստը խմելուց հետո”,-այս հարցն ուղղեց Henaran.am-ի թղթակիցը նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ: Երկրի նախագահը առաջինը խմում է հայրենիքի կենացը, որին միացնում է նաեւ ծնողների եւ երեխաների կենացները: Այս եռամիասնության մեջ է տեսնում պետության հզորությունը նախագահը եւ հորդորում է երիտասարդ սերնդին՝ պահել արժեքները:”Հավատացեք, կյանքում […]

Հայ զինվորը կոչում է. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանրապետության ղեկավարը հետեւել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զիվորների հետ՝ նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը […]

Գյուրջինյանը Էջմիածնում մոմեր է վառելու

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը իր “Ֆեյսբուքյան” պատին գրել է, որ տարվա վերջին օրը անց է կացնելու Էջմիածնում: “Տարեմուտի երեկոն Սուրբ Էջմիածնում եմ անցկացնելու: Մայր տաճարում մոմեր պիտի վառեմ եւ աղոթեմ , որ Հայաստան աշխարհում խաղաղություն եւ բարօրություն լինի, ժողովուրդն այլեւս չհեռանա հայրենիքից, այլ մնա ու տեր կանգնի իր իրավունքին եւ երկրին, որ մերձավորներս, մտերիմներս, նաեւ ֆեյսբուքյան […]

Ունենք նախագահի 15թեկնածու. մեկը ԲՀԿ անդամ է

 2012 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին ինքնառաջադրմամբ սխան փաստաթղթերը Կենտրոանկան ընտրական հանձնաժողով ներկայացրեց անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը: Նույն օրը ԿԸՀ է ներկայացել նաեւ ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական փաստաբան Ռուբեն Այվազյանը:  Հիշեցնենք, որ առաջադրման օրվանից` դեկտեմբերի 25-ից սկսած ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել13 թեկնածու` “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի […]

Էպոսագետ-նախագահացուի սեղանը խոզի բուդն է զարդարելու

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը միշտ բարձր ու տոնական տրամադրությամբ է նշում ամանորը: Այս տարի էլ այդպես է նշելու տոնը: Իբրև ավանդապաշտ մարդ` նախագահի թեկնածուն ամանորը և Սուրբ ծնունդը նշում է Հայաստանում ընտանիքի հետ: Այս մասին էպոսագետն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  ”Ես ավանդապաշտ մարդ եմ, հյուր եմ գնալու ազգականներիս, իրենք էլ են գալու”,-նշեց Սեդրակյանը: Կերակրատեսակների հարցում ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի