18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամանորի տոներին՝ 1000 կրակոց

Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի […]

Քուշկյանի առաջնորդությամբ Կապան

Անցած տարի “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարի ծնվել է  3732 երեխա, իսկ այս տարվա առաջին երեք օրերին՝ 26: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին կենտրոնի լրատվական բաժնից: Ի դեպ, երեկ  ներկայացրել էինք զոհված ազատամարտիկի մայր Շնորհիկ Հակոբյանի բաց նամակը առողջապահության նախարարին: Վերջինս նախարարին գրել էր, թե ինչպիսի ուշադրությամբ է համակված իր թոռնուհին՝ Արուսիկը, որը կեսարյան […]

Մեկը կին է, մյուսը՝ կարատեիստ. նախագահական ՛՛աջաբսանդալ՛՛

Եւ այսպես, հունվարի  4-ին ժամը 18.00-ին ավարտվեց փետրվարի 18-կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու ժամկետը: Մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 15 թեկնածու: Նրանց գրանցումը կկատարվի մինչեւ հունվարի 14-ը: Ըստ ԿԸՀ-ի կայք-էջի, նախագահի թեկնածուներից մեկը 49-ամյա  Տարոն Աբրահամյանը Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահն է: Կարատեիստ թեկնածուն անկուսակցական է եւ ինքնաառաջադրվել է:   Երկու […]

Պուտինից առաջ մարդ չկա, նա ազդեցիկ է

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչների ցուցակը: Ըստ այդմ` մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը, երկրորդ հորիզոնականում է. ամսագիրը թափուր է թողել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ […]

Վրաստանի նախագահին ժամանակ են տվել

 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր տեղի կունենան Հավլաբարի նրա նստավայրի մոտ, իսկ մարզերում` վարչական  շենքերի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում, ըստ Գռուզիա-online-ի, տեղեկացրել են “Թեթրեբի” քաղաքական կուսակցության առաջնորդ Թիմուր Շաշիաշվիլին եւ “Միասնություն հանուն հասարակայնության իրավունքների” ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն: Ըստ նրանց հայտարարության` եթե նշված բողոքի ցույցից հետո նախագահը հրաժարական չտա, հունվարի […]

ՀՀԿ-ն արձակուրդում է

Այսօր ուրբաթ է, եւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը լուսաբանող լրագրողներս “Ֆեյսբուք”-ի սոցկայքով փորձեցինք իրարից ճշտել, գուցե՞ հանրապետականները որոշել են հավաքվել: Henaran.am-ը ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից կես կատակ, եկս լուրջ հարցրեց, թե արդյո՞ք նիստ գումարվելու է: Տոնական տրամադրությամբ նա շնորհավորեց բոլորի նոր տարին եւ ամենայլ լրջությամբ պատասխանեց. “Ոչ, մինչեւ ամսի 8-ը արձակուրդ ենք”: 

Քանի՞ թեկնածու կունենանք

Այսօր, հունվարի 4-ին, ժամը 18-ին լրանում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը: Հունվարի 1-ից մինչեւ հիմա ոչ մի թեկնածու չի առաջադրվել, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատել է: Առայժմ առաջադրված 15 թեկնածուները փաստաթղթերը ներկայացրել էին 2012թ.-ին: ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել15 թեկնածու`   անկուսակացկան Ռոբերտ Ահարոնյանը, ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական փաստաբան Ռուբեն Այվազյանը, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի […]

Պառակտում չբերի Տարին. ընդդիմության մաղթանքները /վիդեո/

Երնեկ այս նոր տարին ինչ չբերեր Հայաստանին. այս հարցը ուղղեցինք ընդդիմադիր` ՀԱԿ-ի ներկայացուցիչ քաղաքական գործիչներին: Ի դեպ, նրանց հետ զրուցել էինք նախքան  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ցանկանում է, որ Օձի տարին չբերեր այն, ինչ կար Հայաստանում վերջին տասը տարում: Սասուն Միքայելյանն էլ պառակտում չի ուզում: […]

Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացի է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրել է  ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն շնրհելու մասին:  Դերասանը հրաժարվել էր  Ֆրանսիայի քաղաքացիությունից հարկային քաղաքականության հարցում երկրի իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

5 վիրավոր Կոտայքի մարզում

Այսօր` հունվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիկի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 22-ամյա Արմեն Մանուկյանի վարած ԳԱԶ 32213 մակնիշի Լ3211 համարանիշի եւ Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Մնացական Գեւորգյանի վարած Օպել Վեկտրա 32ՍՍ089 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի