17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կան ինքնաբացարկներ. Ազգ

Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է “Ազգ”-ը: Ինչպես Երուսաղեմից թերթին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող “Ժամանակ” թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց […]

Սարոյի Վիկտորյան

Սարո Թովմասյանը՝ նույն ինքը երգիչ Սարոն, ժամեր առաջ հայր է դարձել: Ծնվել է երգչի առաջնեկը՝ դուստրը, ում, ինչպես փոխանցում են ArmStar.am–ի հավաստի աղբյուրները, նորաթուխ ծնողները անվանել են Վիկտորյա: Սարոյի դուստրը ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմա գտնվում է նաև երգիչը:

Դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Դիտեք “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց “Yerkir.am” կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։    Առաջին […]

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության […]

ՄԻԵԴ-ը քննում է Գագիկ Ջհանգիրյանի դիմումը` 2008-ի իրադարձությունների մասով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի […]

Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիան` հայ երեխաների համար

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 24-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Հյուրերը, շնորհակալություն […]

Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար չեն /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար միաժամանակ և տարօրինակ է, և ուրախալի, որ նախագահական ընտրությունների մրցապայքարում նոր, հասարակությանն անհայտ թեկնածուներ են հայտնվել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Խառատյանի համար հատկապես տարօրինակ է այն, որ այդ թեկնածուներն իրենց թիկունքում չունեն քաղաքական ռեսուրս, այսինքն` չեն ներկայացնում որևէ կուակցություն և հետևորդներ էլ չունեն: Իսկ այս երևույթը նրան ուրախացնում […]

Ես մեղավոր չեմ, որ ունքերս չեմ հանում…Գոռ Սուջյան

Henaran.am-ի զրուցակցին է “Եվրատեսիլ- 2013-ի” Հայաստանի մասնակից, ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը: -Գո’ռ, երբևէ ցանկություն կամ երազանք եղե՞լ է մասնակցելու “Եվրատեսիլին”: – Ցանկություն այո, բայց երազանք ոչ, երազանքները ուրիշ բաներում են: -Ե՞րբ կար ցանկություն, դեռ 2006-ին, թե՞ նախորդ տարի: – Ես 2006-ին նույնիսկ չէի երգում, ես բառաբան էի նվագում /ժպտում է-հեղ./: Ես  մասնակցեցի “Եվրատեսիլի” նախընտրական […]

”Թալանել են”.գործարանի բաժնետերերի բողոքը /վիդեո, ֆոտո/

Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց պահանջն է`  գործարանը ետ վերադարձնի իրենց բաժնեմասերը, որոնք իրենք երբևէ չեն ստացել: Բաժնետեր Սաշա Բաղոյանի խոսքով` ինքը երեք միլիոն դրամին համարժեք բաժնետոմսեր ունի: ”Թանկարժեք սարքավորումներ ունենք, որոնք քանդել ու վաճառել են, իննսունինը թվականին մեկ անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի