29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հերմինե Նաղդալյանի ամենա-ամենան, իսկ քաղաքականությո՞ւնը /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ճանաչողները լավ գիտեն, որ տիկին Հերմինեի սիրելի նվերը` ծաղիկներն են: Այդ պատճառով, ինքն արդեն շատ-շատ ծաղիկներ է ստացել, ինչի համար շնորհակալ է բոլորից: Բնականաբար, մարտի 8-ի առավոտյան շուտ անակնկալ է մատուցում ամուսինը` ամեն տարի յուրատեսակ ձեւով: Բայց ամենա-ամենան իրենց ճաշասենյակի պատից կախված յուղաներկ նկարն է: “Ամուսինս իր ձեռքով է նկարել […]

“Ժառանգության” առաջին տիկինը ինքնամաքրման կոչ է անում /վիդեո/

“Եկել է այն օրը, երբ մենք կմաքրենք մեր տունն ու հայրենիքը, մեր միտքն ու հոգին”,- Ազատության հրապարակում կայացած հանրահավաք-տոնին ասաց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանը:  Նրան ներկայացրեց ամուսինը` նշելով, որ Արմենուհին ծնվել է Երեւանում, բայց 10 տարեկանից ԱՄՆ-ում է մեծացել եւ չէր պատկերացնում, որ նորից Հայաստան կգա: “Գնում ենք ինքնամաքրման ու ինքնամաքառման, […]

Ոստիկանությունը շատ չի՞ լինում

Մարտի 8-ին Իսահակյանի արձանի մերձակայքում մի խումբ երիտասարդներ կանանց տոնի առիթով ակցիա էին կազմակերպել: Կիթառի հնչյունների ուղեկցությամբ նրանք շրջում էին մայրաքաղաքի փողոցներով եւ բարեմաղթանքներ հղում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այս նախաձեռնությունը եւս  հսկվում էր ոստիկանների կողմից: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ են ոստիկաններն այսօր էլ այսքան շատ: ‘’Ընդհանրապես, ոստիկանությունը շատ չի լինում, մենք ինքներս ենք […]

Րաֆֆու պայքարն անծրագիր է, բայց կազատագրեն Սյունիքն ու Արարատը /վիդեո/

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` “ժառանգության ” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ խոսեց իր մարզային հանդիպումների մասին, այնուհետեւ ներկայացրեց շաբաթ եւ կիրակի օրերի ծրագրերը: Ըստ նրա`  հայ ժողովուրդը` տղամարդ, թե կին , այս օրերին հղի է: ” Հղի ենք հայրենասիրական ոգով, հղի ենք պայքարով, հղի ենք հաղթանակով”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաջորդ հանրահավաքը Երեւանում կլինի մարտի 10-ին` կիրակի օրը, […]

10 հզոր կանայք, ովքեր փոխեցին աշխարհը /ֆոտո/

Այս կանանց անունները հայտնի են բոլորին: Նրանց մասին լեգենդներ են հյուսվում, գրքեր են գրվում եւ ֆիլմեր նկարահանվում: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանց ուժեղ ոգին, գեղեցկությունը եւ աներեւակայելի համարձակությունը օգնել են նրանց համընդհանուր ձանձրալի կանոններից վեր բարձրանալ այն աշխարհում, որը ղեկավարում էին տղամարդիկ: 1. Կլեոպատրա. արդեն ավելի քան 2 հազարամյակ չեն դադարում կրքերը հայտնի […]

Կիթառի հնչյունների ներքո ‘’գժական մարտի 8’’-ը տարածեցին Երեւանում /ֆոտո, վիդեո/

Կիթառի հնչյունների ներքո մի խումբ երիտասարդներ այսօր Երեւանի փողոցներում գարնանային ջերմ, սիրառատ տրամադրությունն էլ ավելի ռոմանտիկ կդարձնեն: ‘’Մեր երաժշտության շնորհիվ էսօր ռոմանտիկա պետք է հաղորդվի, ոչ թե ռաբիսի տեսքով, այլ լավ երաժշտությամբ, օրինակ` շանսոնի միջոցով : Նոր էստեղ կանգնել էր ավտոմեքենա ու ռաբիսը քոքել, այսինքն` մեր ազգի մեջ փորձում են ռաբիսն արմատավորել: Մենք կփրձենք հակառակն […]

Րաֆֆիի տոն-հավաքը բազմամարդ չէ

Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաք-տոնը: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, մարտի 8-ի հավաքն այնքան էլ բազմամարդ չէ եւ հիմնականում հրապարակում տղամարդիկ են: Հանրահավաքը բացեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը: Շնորհավորելով բոլոր կանանց` նա ասաց, որ այսօր ինքն է վարելու հավաքը եւ ելույթ ունեցողներին փորձելու է խոսափող տրամադրել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հարթակում […]

Երբ սկսում են չվաստակած դափնիներ կիսել, միասնականության գաղափարը վտանգվում է. Անուշ Սեդրակյան

‘’Օբյեկտիվ պայմանները, ամբողջ նախընտրական փուլն ինձ հուշում է, որ այդ միասնականությունը մի քիչ կասկածի տակ է, բայց ես հույս ունեմ ավելի լավ  զարգացումների: Միգուցե հնարավոր դառնա’’,-այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու ընդդիմադիր դաշտին ուղղված ՀԱԿ-ի գաղափարին, – Henaran.am-ին այսօր ասել է‘’Ազատ դեմոկրատներ’’ի–ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը : Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ այստեղ անգամ […]

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ընդունել է կառավարության հրաժարականը: Նախարարների կաբինետի հրաժարականի պատճառ է դարձել 3 օր առաջ խորհրդարանի կողմից նրան ներկայացված անվստահության քվեն, գրում է “РБК”-ն: Մոլդովայի օրենսդրության համաձայն` այժմ նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի կառավարության նոր կազմ ձեւավորելու համար, որից հետո խորհրդարանն առնվազն 2 հնարավորություն կունենա 45 օրում նոր կաբինետը հաստատելու համար: Հակառակ դեպքում […]

Մարտի 8-յան ֆլեշմոբեր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիային պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին: Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի