18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը բարդություններ կունենա

Ինչ փոխվեց ներքաղաքական կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո: “Հենարան” ակումբի օրվա հյուրը` ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` վերլուծելով հետընտրական եւ մինչընտրական քաղաքական իրավիճակը, նկատեց, որ տարբերությունն այս նախագահական ընտրություններում այն էր, որ քվեների բավական մեծ պաշար ստացած թեկնածուն մինչ այդ ընդդիմադիր դաշտում ընդգծված լիդեր չէր:

“2008-ին կար ընդդիմության լիդեր եւ նրա կողքին քաղաքական թիմ, որը պատրաստ էր, պլանավորել էր հետընտրական զարգացումները եւ դրանց սկիզբը դրեց ընտրության հենց հաջորդ օրվանից”,-նշեց Գագիկ Մինասյանը` հավելելով եւս մեկ տարբերություն, որ առանձնանցում է Հովհաննիսյանին:

“Ոչ մի կաթիլ արյուն չի թափվելու” համոզումը, ինչպես նաեւ եւ իշխանության, եւ հասարակության համար 2008-ի դասը որոշակիորեն ձեւավորում է այսօրվա հետընտրական իրավիճակը:

Ըստ պատգամավորի` “Ժառանգության” առաջնորդի խնդիրը ընդդիմադիր էլեկտորատի պահպանումն է` արդյոք նա կդառնա թիվ մեկ ընդդիմադիր լիդերը: Գագիկ Մինասյանն այս առումով կասկածներ ունի` Հովհաննիսյանը երբեմն իր քայլերով եւ հեռանկարային հայտարարություններով անհասկանալի է ոչ միայն լայն քաղաքական սպեկտորին, այլ նաեւ իր համակիրների համար, նաեւ ընդդիմադիր դաշտի համար “ինչը բարդություններ կառաջացնի” դաշտը մոնոպոլացնելու նրա գործում:

ՀՀԿ-ական գործիչը կարծում է, որ այս պարագայում կարեւոր են իրատեսական եւ որոշակի ծրագրերը: “Իրավիճակից բխող իրատեսական ծրագրեր են հարկավոր: Կարծում եմ վերագնահատումներ կլինեն: Երբ շեղում է լինում իրատեսությունից, դուք դառնում եք դժվարընկալելի եւ ոչ հուսալի”,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հետընտրական գործընթացը, որ ընթանում է վերջին 20-25 օրերի ընթացքում, Մինասյանին Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական լուրջ կապիտալի պահպանման առումով, հույսեր չի ներշնչում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ