27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆուն էլ հանդիպեց

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը:   “Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի”,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ “Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի եւ ժողովրդավարական […]

“Հայաստանի չորրորդ նախագահը հաստատ Սերժ Սարգսյանի մարդը չի լինելու”

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ քաղաքական մահափորձ իշխանության թեկնածուի նկատմամբ: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ազգային համաձայնություն”  կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: “Յուրաքանչյուր ընտրող կատարեց մահափորձ Սերժ Սարգսյանի նկատմամբ, և նա քաղաքականապես անկողնային վիճակում է: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է այդ ձայների տերը, և ինքն է որոշում`Սերժ Սարգսյանը մնա քաղաքական անկողնում, թե ոչ: Միգուցե կօգնի նրան […]

Համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի վերջին

Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան: Եռանախագահները մարտ ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում կլինեն Հայաստանում եւ Արցախում: Այսօր այս մասին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի  հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ […]

Մարզպետը քինում ա՞, որ տի զրույցներ ա անում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքներում: Նա անդրադառնում է տարբեր թեմաների, եւ ըստ էության, նաեւ հայտարարում, որ ուր էլ ինքը լինի, ցանկացած սյունեցի “կարա լյուբոյ հարցով դիմի”: Սյունեցիները շշնջալով հարցրել են` մարզպետը քինում ա՞, որ տի զրույցներ ա անում : Մարզպետն ասել է, որ “ինքը ոչ […]

Լիտվան` որպես ԵՄ նախագահող երկիր ուրախ է շարունակել համագործակցությունը ձեզ հետ.Լինաս Լինկյավիչյուս

Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Լինաս Լինկյավիչյուսն այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր: Արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացնելով հանդիպման մանրամասները, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների արտգործնախարարների խորհրդարկցությունների անցկացման ինտենսիվությունը: Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Լիտվայի երկկողմ հարաբերությունների մակարդակից, նշեց, որ […]

Ջրհեղեղ Ֆրանսիայում. զոհեր /վիդեո/

Ֆրանսիայի հարավում մի քանի օր շարունակ չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են անցել մի քանի բնակավայրեր: Ջրի մակարդակն զգալիորեն բարձրացել է, իսկ քամու ուժգնությունը ժամում 100 կմ-ի է հասել, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Քամին քշում է մեքենաները եւ դուրս բերում մայրուղուց: Մի վարորդ մահացել է` չհասցնելով դուրս նետվել մեքենայից, որը գետն է ընկել: […]

Մարդու իրավունքները Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Դատախազություն   · Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:   · Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:   · Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության […]

Շիրակը նոր մարզպետ ունի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ­պետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորահավորեց նորանշանակ մարզպետին:  Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը փետրվարի 22-ին հրաժարական է տվել: Մեզ հետ զրույցում նա այսպես էր մեկնաբանել իր հրաժարականը. ՛՛Ընտրությունների արդյունքներն իմ մարզում ինձ չգոհացրին, դրա համար էլ հրաժարական […]

Չավեսի մահվան պատճառը քաղցկեղը չէր. Վենեսուելան հրաժեշտ է տալիս սիրելի նախագահին /վիդեո/

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է սրտի կաթվածից: Այդ մասին հողորդում է “Associated Press”-ը` հղում անելով գեներալ Խոսե Օմելյիին, ով ղեկավարում էր նախագահի անվտանգության ծառայությունը: Վերջինս նաեւ հայտնել է Չավեսի վերջին խոսքերը, որոնք նա արտաբերել է միայն շուրթերով, քանի որ խոսելու հնարավորություն չի ունեցել: “Ես չեմ ուզում մահանալ, խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ես […]

Ադիբեկյանը ռեյտինգավորեց Երեւանի քաղաքապետերին

Դրական կարող է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի որդու ընդգրկումը ԲՀԿ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ադմինիստրատիվ ռեսուրսի որոշակի օղակներ դեռ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն`անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին: “Խնդիր ունեցողների մոտ 70% չի դիմում ՏԻՄ-երին նախապես անիմաստ գտնելով նման քայլը, ինչը նշում է ՏԻՄ-երի և գործող օրենք /որոշում/կանոնկարգ/-երի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի