05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ով չգիտի հարկային այդ պաշտոնյաներին . ՄԻՊ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տարբեր ոլորտների վերաբերյալ զեկույցներում ընդհանուր առմամբ շոշափվել է 148  խնդիր: Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում լավագույն փոփոխությունը եղել է կադաստրի աշխատանքը: Մեծ առաջընթաց է նկատվել նաև խոսքի ազատության ոլորտում: Անդրեասյանը հայտնեց, որ ամենաբուռն բացասական արձագանքն իրենց զեկույցի վերաբերյալ եղել է դատական դեպարտամենտի կողմից: […]

Հրդեհ կարաոկե-բարում

Մարտի 28-ին, ժամը 12.58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում գտնվող “Լիբիդո” կարաոկե-բարում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել՝ 13.18-ին: Հովացման համակարգում այրվել է մեկուսիչ շերտը:

Եղանակը կտաքանա

Մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 4-6, մնացած շրջաններում` 2-4 աստիճանով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով:

Պարզել են ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը

Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում: Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով: ՀՀ ԱԻՆ […]

Մայքլ Ջեքսոնի անավարտ բանաստեղծությունը աճուրդի կհանվի

“Bonhams” աճուրդի տանը աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնի նախկինում անհայտ բանաստեղծության ձեռագիրը: Այն հանդիսանում է հանգուցյալ “փոփ արքայի” անձնական բժիշկ Առնոլդ Քլեյնի անձնական հավաքածուի մի մասը: Ձեռագիրն ընդամենը 8 տողից է բաղկացած եւ, ամենայն հավանականությամբ, Ջեքսոնի չավարտած երգի սեւագիր է: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն բանաստեղծությունը վաճառել 3-5 հազար դոլարով: Այն վաճառքի կհանվի հունվարի 23-ին Լոս […]

ՀՀ եւ Չինաստանի կառավարությունները տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Եթե շուտով հայտարարվի, որ Տանզանիայի կամ Մոզամբիկի հայերը սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին

Ես 56 տարեկան Մովսես Փահլեվանյանն եմ, 30 տարի է բնակվում եմ Հելսինկիում: Այստեղ եմ տեղափոխվել Հայաստանից: Շատ ուշադիր հետեւում եմ Հայաստանում վերջերս տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ դրա արձագանքներին: Բավականին զարմացած էի կարդալով որոշակի հայտարարություններ, որոնք արված էին “Ֆինլանդիայի հայ համայնքի” անունից: 30 տարի է ինչ բնակվում եմ Հելսինկիում եւ այստեղ չկա պաշտոնապես գրանցված հայ […]

Ընտրությունը Զատկի ձու չէ

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում օգնելու է կոալիցիոն գործընկերոջը` ՕԵԿ-ին, քանի որ վերջինս չի հատելու 6 տոկոսի սահմանը: Henaran.am-ի հետ զրույցում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հովհաննես Շահինյանը չկիսեց այդ տեսակետը: “ Զատկի ձու չէ, որ կռվացնենք, իմանանք հաղթողը: Տոկոսները միայն որոշում են ընտրողները, տվյալ դեպքում երեւանցիները”,-ասաց Շահինյանը: Վերջինս կարծում է, որ […]

Սիրուշոն պատասխանել է իրեն կղզի նվիրելու մասին լուրերին

“Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին”,- ասել է Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը, արձագանքելով շրջանառվող տեղեկությանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղզի է գնելու հարսի համար: Սիրուշոյի մենեջերը նշել է, որ  սովորաբար չեն մեկնաբանում նման լուրերը, քանի որ դա դուրս է իրենց ստեղծագործական նորությունների սահմանից` միաժամանակ փոխանցելով Սիրուշոյի պատասխանը` լուրն անհեթեթ է և չի համապատասխանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված