17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ես Ղարաբաղի ժողովրդի կողքին եմ”. կոնգրեսական Ջուդի Չու

Մարտի 11-ին ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Կոնգրեսի նիստի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ, որը հեռարձակվել է համաամերիկյան եւ միջազգային ընդգրկում ունեցող C-SPAN հեռուստաընկերության կողմից, որը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը: “Պարոն նախագահ, այս տարի լրանում է Ադրբեջանում հայ ժողովրդի քաղաքական ազատության կտրուկ շրջադարձի 25-ամյակը: Եկեք այս առիթն օգտագործենք` հանուն ինքնորոշման եւ ազատության […]

Վատիկանի ծխի գույնը չփոխվեց

Կոնկլավին չի հաջողվել քվեարկության առաջին փուլում ընտրել նոր Հռոմի պապին: Այդ մասին վկայել է նախօրեին երեկոյան Սիքսիտինյան կապելլայի տանիքից բարձրացող սեւ ծուխը: Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող տասնայակ հազարավոր մարդիկ ուրախության ճիչերով են արձագանքել ծխին, հաղորդում է “AFP”-ը: Եթե թեկնածուներից որեւէ մեկը հավաքեր ձայների 2/3-րդը, ապա տանիքից սպիտակ ծուխ կբարձրանար: Կոնկլավը 115 կարդիալներից է բաղկացած, այսինքն` ընտրվելու […]

Ես իմ անուշ Հայաստանի … այսօր` չարենցավարի /վիդեո/

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական […]

Մանկամարդ աղջկան բռնաբարող գյուղապետը արվամոլների խցում է. Ժամանակ

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2013 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում:  Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր […]

Վարդանիկը ասֆալտ է “կերել”

Թերթի իրավապահ ոլորտի աղբյուրները հայտնում են, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում` միայն 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել:Անցյալ տարեվերջին թերթը տեղեկացրել էր, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է սկսել Գյումրու քաղաքապետարանում: Ավելի ուշ այդ ստուգումների արդյունքներին ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն: Շաբաթներ առաջ ոստիկանությունից թերթի թղթակցին ասել […]

Աշոտյանը կմիանա նախագահին. Հրապարակ

ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ, որովհետեւ հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը կրկին Հայաստանում չի լինի: Մոսկվայից երեկ վերադառնալով, նա մարտի 14-ին մեկօրյա այցով մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին, որին չեն մասնակցելու հայաստանյան մյուս 2 ուժերը` ՕԵԿ-ն ու “Ժառանգությունը”. գագաթաժողովի ձեւաչափը նախատեսում է անդամ երկրների ղեկավարների ու վարչապետների մասնակցություն: Սերժ Սարգսյանի […]

Շարմազանովի բարի խորհուրդը. Առավոտ

“Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող:Բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ է, պասիվ պայքարի ձեւ եւ յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի՝ ինչպե՞ս է պայքարում: Մեր նորագույն պատմությունը եւ պառլամենտարիզմի պատմությունը տեսել են նման մի քանի օրինակներ: 2003-ին “Արդարություն” դաշինքը շուրջ մեկ տարի բոյկոտեց, այնուհետեւ այդ դաշինքի մասին ոչ ոք չէր հիշում, […]

Ռուստամյանը առաջին հորիզոնականում է. Հայկական Ժամանակ

Թերթին  հայտնի է դարձել, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններում հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: “Դա, սակայն, այն պարագայում, եթե միասնական ցուցակի շուրջ բանակցությունները վերջնականապես տապալվեն: Այս օրերին քննարկվում է նաեւ` մինչեւ ընտրությունները հետընտրական դաշինքի մասին հայտարարություն անելու հնարավորությունը”,- գրում է թերթը:

ԿԳԲ-ն ու միլիցիան` մի տանիքո՞ւմ.Ժամանակ

Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո մինչեւ նոր կառավարության կազմի հրապարակումը չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմից դուրս կմնա միայն արտաքին հետախուզությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո Ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն: Թերթը հիշեցնում է,  որ Հայաստանում Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համակարգող նախարարության վերջին նախարարը […]

ՀՀԿ-ի տասնյակը. Հրապարակ

Չնայած սպասվում էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում “քողարկված” ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման “բան չի ասում”: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը` Հովիկ Մուսայելյանը` AP ոլորտի ներկայացուցիչը, “Սինոփսիսի” տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Իգիթյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված