01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հերթականը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:   Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի […]

Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական  եւ ոչ պետական 16 բուհերի եւ Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է եւ հաջողություն մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: “Ակնհայտ է, որ այսօր […]

ԵԽ հատուկ ներկայացուցիչը կարեւորեց ՀՀ-ԵԽ համագործակցության հետագա զարգացումը

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը` ուղղված ԵԽ -ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես […]

Առողջապահության նախարարությունը չի շտապում եզրակացություն տալ յոթնամյա աղջնակի մահվան վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում օրերս մահացած 7-ամյա աղջկա անալիզները ուղարկվել են Երեւան հետազոտության: Ըստ տեղեկությունների` չի բացառվում, որ աղջկա մահվան պատճառը խոզի գրիպն է: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը այսօր առավոտյան մեզ ասել էր, որ զանգահարենք մեկ-երկու ժամից` հետազոտության պատասխաններն իմանալու: Օրվա վերջին, սակայն, չգիտես […]

ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդունելությամբ մեկնարկեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամիսը

Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Մենք այսօր տոնում […]

“Մարտի մեկի” սպանդ կատարողները պետք է կանգնեն դատարանի առաջ

“Ամեն անգամ  ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունը սկսում է խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ  փոխզիջումների մասին,իսկ նոր ընտրությունններ  անցկացնելը  համարում են  մաքսիմալիստական: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ,այն որակելով երկրում ձևավորված արատավոր երևույթ : Պատգամավորի խոսքով` ոչ թե պետք է ամեն ընտրությունից հետո  քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը,  այլ […]

Փոստանջյանավարի

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հացադուլավորին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ասում է, որ նա հիվանդ է, ապա ինքը պատգմավորն էլ հայտարարում է, որ նախագահը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում՝ ինչ է կատարվում հանրապետությունում ու թե ինչի կարող է բերել այդ դիրքորոշումը: Հակոբյանին շարունակեց “Ժառանգական” Զարուհի Փոստանջյանը: […]

Բիզնեսմեններ եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք.. Արամ Մանուկյանը հետեւում է նախագահի օրինակին

՛՛Այսօր տեղի ունեցավ մի բան, որ կրկին ստվերեց Ազգային ժողովի հեղինակությունը: Ազգային ժողովը հրաժարվեց քննարկել ընտրությունների թերություններոը, բացթողումները և այլն՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը /ԱԺ-ն քննարկում էր 2008թ. մայիսի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդւոմը-խմբ.: Նա նշեց, որ եթե իրենք ԱԺ-ում չեն կարողանում խորհրդակցել ընտրությունների, հետընտրական զարգացումների շուրջ, ապա դա […]

Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները

Այսօր ԱԺ ում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան եւ Տիգրան Մուկուչյան լեզավակռիվը կարող էր երկար շարունակվել, եթե այն չընդմիջեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բայց այդ ընթացքում ՀԱԿ պատգամավորը հացրեց հայտարարել, որ բանավեճի է հրավիրում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  ցանկացած վայրում եւ ցանկացած ֆորմատով: Արդեն ԱԺ դահլիճից դուրս գալիս լրագրողները ցանկացան Տիգրան Մուկուչյանից տեղեկանալ` արդյոք ընդունում է […]

Խաչիկյանի պատասխանը` հաջորդ նիստին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 19-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Մեղադրական եզրակացությունը պաշտպանող դատախազ Ենոքյանին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը չթույլատրեց մեղադրական եզրակացությունը ներկայացնել նստած: “Գիտեմ ծավալուն է, բայց հարգենք գործող կարգը”,-ասաց դատավորը: Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի