17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ժառանգությունն” առեւտուր չի անում. ինչ “ստվերային” կառավարության մասին է խոսքը

“Մարդիկ բավականին մեծ երեւակայություն ունեն եւ ինքնուրույն ցուցակներ են կազմում: Սա ուշադրությունը շեղելու համար է: Ստվերային կառավարություն չկա եւ նման ոչ մի որոշում չկա”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով կայքերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ “Ժառանգությունն” արդեն ունի ստվերային կառավարության ցուցակ: Նշենք, որ այդ ցուցակում անուններով նշված […]

Րաֆֆի Հովհաննիսյանը բարդություններ կունենա

Ինչ փոխվեց ներքաղաքական կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո: “Հենարան” ակումբի օրվա հյուրը` ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` վերլուծելով հետընտրական եւ մինչընտրական քաղաքական իրավիճակը, նկատեց, որ տարբերությունն այս նախագահական ընտրություններում այն էր, որ քվեների բավական մեծ պաշար ստացած թեկնածուն մինչ այդ ընդդիմադիր դաշտում ընդգծված լիդեր չէր: “2008-ին կար ընդդիմության լիդեր եւ նրա կողքին քաղաքական թիմ, որը պատրաստ […]

Ձնաբուքը կաթվածահար է արել երթեւեկությունը Ֆրանսիայում /վիդեո/

Ֆրանսիայի հյուսիս-արեւմտյան մասում երթեւեկությունը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով: Իշխանությունները բոլոր ուժերին են ներգրավել մաքրման աշխատանքներում: Կլիմայական աղետի դեմ պայքարում են նույնիսկ զինծառայողները, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Մասնավորապես ծանր ռազմական տեխնիկա է ուղարկվել Շերբուր`  Նորմանդիան Փարիզի հետ կապող կարեւոր նշանակություն ունեցող մայրուղին մաքրելու համար: Ավելի քան մեկ օր այս մայրուղին ամբողջապես փակ է բոլոր […]

Անպատասխան է թողնում

ԱԺ “Ժառանգության” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունները չգիտեն` ինչ է կատարվում երկրում: Այսօր “Հենարան” ակումբում հնչած հարցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անպատասխան թողեց` նշելով` “արտահայտությունը կոռեկտ չէ”:

Հարսանիք դիակի հետ

Թայլանդի բնակիչ  Չադիլ  Յունինգը ամուսնացել է իր ընկերուհու հետ, որը մահացել է հունվարի սկզբին ավտովթարից, գրում է “Bangkok Post”-ը: Հատուկ հարսանիքի համար հանգուցյալ հարսնացուին հագցրել են կարճ սպիտակ զգեստ, զուգագուլպաներ, քող եւ ձեռնոցներ: Հրատարկչության տվյալներով` մահից կարճ ժամանակ առաջ աղջիկն ընկերոջը խնդրել է ամուսնանալ իր հետ, սակայն տղան մերժել է եւ խնդրել է նրան սպասել: […]

Ինչ կանի Անդրիասը

Եթե Սահմանադրական  դատարանը չբավարարի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական պահանջ է դառնում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ‘’Այսինքն, իրավական բոլոր միջոցները սպառված կլինեն, եւ մենք անցնելու ենք արդեն այն ժամանակահատված, երբ քաղաքական պահանջ է ներկայացվելու մինչեւ ապրիլի ինը’’,- նշեց նա: […]

“Կորչի ձեր լրագրությունը”.Էրդողանն աշխատանքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հասան Ջեմալին

Ի հակադրություն ժողովրդավրության եւ ազատության մասի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նա շարունակում է ճնշում գործադրել մամուլի վրա: Նա չի հոգնում լրագրողներին բացեիբաց քննադատելուց: Այս անգամ նա իր ցասումն արտահայտել է “կորչի ձեր լրագրությունը” արտահայտությամբ, որին հաջորդել է 2 հայտնի լրագրողներին աշխատանքից ազատելը, գրում է “NovostINK.ru”-ն: Հայտնի են մի շարք դեպքեր, երբ ԶԼՄ-ների գլխավոր […]

Պանթեոնում` մեծերի կողքին

ՀՀ ժողովրդական նկարիչ, սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ` տաղանդավոր նկարիչն ու մեծ հայրենասերը հուղարկավորվելու է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մարտի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի հետ վերջին հրաժեշտը, […]

Մոսկվայից` Բրյուսել

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Այս անգամ ով է “Խոսրովի” արգելոցի “յուրային” թեկնածուն

Բնապահպան Եղիա Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի մրցույթին` նշելով,որ “Խոսրովում չի կատարվում ոչ մի օրինական քայլ, մի տեղում ապօրինություն է լինում, պատժում են այլ մարդու”: “Խոսրովի տնօրենի ԺՊ Հ. Հովակիմյանը բավական հետաքրքիր անցյալ ունի`մի տեղ ապօրինություններ է արել, հետո տեղափոխել են Իջևան, այնտեղ ևս ծառեր են հատվել, և նա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված