09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

300-ական միլիոն Գյումրուն և Վանաձորին. ինչու՞

Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքներին կհատկացվի 300 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այս գումարների հատկացումը պայմավորում է նրանով, որ այս համայնքներում փողոցերի բարեկարգման անհրաժեշտություն կա:

Նա նշեց, որ խնդիրը միշտ եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին 2 տարիների ընթացքում Գյումրին ստսցել է 2 մլրդ 100 մլն դրամ, որից 62 տոկոսը միայն փողոցների և ճանապարհների բարեկագմանն է տրվել: Իսկ նախորդ տարի Գյումրիից դեպի Մուշ տանող նոր ճանապարհի համար կառավարությունը հատկացրեց լրացուցիչ 500 մլն դրամ:

Վանաձորը ևս նախկինում 2 մլրդ դրամ է ստացել, որից 680 միլիոն դրամը ճանապարհների ու փողոցների բարեկարգման համար է հատկացվել:

Գյումրին իր այս տարվա պետական բյուջեով ևս նախաձեռնում է 300 մլն դրամ հատկացնել ասֆալտամատման ու բարեկարգման համար: Սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը նկատեց,  որ այդ գումարը Գյումրիի համայնքապետարանը հավաքագրել է ողջ տարվա ընթացքում սեփական եկումտներին զուգահեռ, խնդիր է առաջացել, որ պետությունը ևս գումար տրամադրի ու օգնի:

Տիգրան Սարգսյանը շեշտեց` փաստորեն ամենավատ վիճակը Գյումրիում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ