23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գոռի երգը կլինի՞ լավագույնների ցանկում

Այսօր` մարտի 2-ին, կընտրվի այն երգը, որը ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը կկատարի ”Եվրատեսիլ 2013”-ում, որ այս անգամ կայանալու է մայիսի մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Henaran.am-ին հայտնեց, որ ներկայացվել է 70-ից ավելի հայտ, դրանցից ընտրվել են չորս լավագույնները: Երգեր են ուղարկվել նաև այլ երկրներից: ”Հեռուստադիտողը և ժյուրին 50/50 […]

Սելիմը փակ է

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  մարտի 2-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային […]

Մի խելոք բան Րաֆֆին կասի, մինն էլ պրեզիդենտը կասի…/վիդեո/

Արտաշատ քաղաքի բնակիչ Սուրեն Մկրտչյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վստահ է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող հասնել իշխանափոխության:   ”Ես անձամբ ընտրել եմ Սերժ Սարգսյանին, դա չի նշանակում, որ ես չեմ սիրում Րաֆֆիին, բայց այս ներքին վիճակներից թշնամին կօգտվի ու կհարձակվի: Առաջարկում եմ նստել, որ երկխոսություն […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները վերահաստատեցին ընտրությունների դրական գնահատականները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին նոր՝ “Հետընտրական միջանկյալ զեկույց”-ով վերահաստատել է Հայաստանում նախագահի ընտրությունների մասին իր` փետրվարի 19-ին հրապարակած զեկույցի դրույթները, առ այն, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Դիտորդները նաեւ ընդգծել են, որ ընտրությունների օրն ամեն ինչ եղել է խաղաղ, լրատվամիջոցները հավասարապես լուսաբանել են բոլոր թեկնածուներին, եւ բոլոր թեկնածուներն […]

“Մեր խոխան ա հաղթալ … “

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրեին երբ “Բարեւ”-ի հեղափոխությունը տարել էր Գորիս, այստեղ նրանք ոչ ոք չէր սպասում: Րաֆֆին դա բնութագրեց, վախի արդյունք: “Բա, որ վըխեցող ըք, ինքը հի՞նչ ա: Մունք , մեր խոխեքը կըռվալ են, սահման պահալ, որ ինքը մինիստր աշխատի, հետո էլ ասի վախկոտ ե՞ն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գորիսեցի մի կին: Նրան շարունակեց […]

Րաֆֆին 31-ով է շրջում, իսկ Բագրատյանը… ինչու Րաֆֆին

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են և հենց նրա գաղափարակիցները, և նրանք, ովքեր իշխանության դեմ են: ”Ընտրազանգվածը քվեարկեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ իշխանությունների դեմ: Մարդիկ կային, որ հենց նրա օգտին էին քվեարկել, բայց հիմնական մասը դեմ էր իշխանություններին: Րաֆֆիի դեպքում աշխատեց` դեմ են Սերժ Սարգսյանին և […]

Կնշվի ՊԷՆ-ի օրը

Արդեն 27 տարի է, ինչ մարտի 3-ը նշվում է որպես գրողի օր: Այլ կերպ ՊԷՆ-ի(անգլերեն հապավում`Պ- պոետ,Է-էսեիստ,Ն-նովել) օրն է:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով, օրը չէր նշվում խորհրդային տարիներին, քանի որ քարոզում է խոսքի ազատություն: “Գրողների միությունը համախմբում է շուրջ  500 գործիչ: Գրողների միությունը 140 […]

Դուք պարզապես ”փողոցի կռիվ” եք անում. արդարացնում են Շուշանին

Ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակվում են քննարկումները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի գործունեության շուրջ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է.  ”ՖԲ-ացված Հայաստան եւ այդ Հայաստանում ձեզ տեր աստծու տեղ դրած որոշ “սկզբունքայիններ”, իբր հայացք եւ դիրքորոշում ունեք, ձեր իրավունքն է, ապրեք դրանց մեջ, բայց եւ մի հարձակվեք այլոց վրա, ովքեր ձեր նման չեն մտածում […]

ԲՀԿ-ն դեռ չի ասում

ԲՀԿ-ը դեռևս չի որոշել, թե արդյոք մասնակցելու է Երևանի քաղաքապետարանի ընտրություններին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: ”Մենք մեր որոշման մասին կհայտնենք համապատասխան խորհրդակցությունից հետո, որը դեռ չի կայացել”,-ասաց նա: Ուրիխանյանը չմասնավորեցրեց` երբ կկայանա այդ խորհրդակցությունը: Մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե  ճիշտ կլինի այս ընտրություններին համախմբված գնալ` ԲՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի