04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ժողովն է կայացել Մայր Աթոռում

Ապրիլի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, հիմնադրամի հետ համագործակցող թեմական-եկեղեցական կառույցների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկան  Գեղարքունյաց թեմի առաջնորդ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ժողովականներին ողջունեցին նաեւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

ՀԿՍ տարեկան ժողովին ըստ ավանդության ներկայացվում է բանախոսություն որեւէ ոլորտի վերաբերյալ: Այս ժողովին հրավիրված էր բանախոսելու ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով խոսեց “ՀՀ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերները” թեմայի շուրջ: ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց նաեւ ժողովականների հարցերին:

Այնուհետեւ ներկայացվեցին Կլոր սեղանի 2012-2013 թթ. ծրագրային եւ ֆինանսական հաշվետվությունները, որից հետո առանձին խմբերով տեղի ունեցան քննարկումներ` 2014-2015 թթ. հիմնադրամի գործունեության գերակա ուղղությունների ու անելիքների վերաբերյալ:         

Տարեկան ժողովն ամփոփեցին ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ