“Դաշնակցությունն” էր ճիշտ, թե “Ժառանգությունը”
՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկմանը հայտարարեց, որ քաղաքական ուժը միշտ պիտի լինի ժողովրդի կողքին՝ պայքարի յուրաքանչյուր մակարդակում, այդ թվում ընտրություններին:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն արձագանքեց, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ նախագահական ընտրություններին ի վիճակի չէ հաղթանակ տանել, ոչ թե որ քաղաքական ուժն ի վիճակի չէ ձայներ ապահովել, այլ առկա ընտրական համակարգերի և ընտրական գործընթացների պարագայում հնարավոր չէ ամրագրել այն պատկերը, ինչ ունենում ենք քվեարկության ընթացքում: ՛՛Նախագահի ընտրությունները միամանդատ են: Դու կարող ես հավաքել 49.9 %, բայց էլի կպարտվես: Եթե մտնում ես ռինգ, պիտի մտնես հաղթելու համար՛՛,-նշեց նա:
՛՛Ամեն մի պայքար չէ, որ սպորտսմենը ռինգ է մտնում՝ վստահ լինելով, որ ինքն է հաղթելու և սխալ է նախօրոք ասել, որ ամեն ինչ կանխագուշակված է՛՛,-պատասխանեց Սաֆարյանը: