Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ԱՄՆ

Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եւ ԼՂՀ ներկայացուցիչը հանդես եկան […]