16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պետրո’ս, Տե՞րդ է պատվիրել ու վարձել մարդասպանին

ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է “Կենտրոն” հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին: “Պետրոս, մանրապճեղ սադրանքներով ես զբաղւում։ Տե՞րդ է յանձնարարել, թէ ինքնոշուել ես։ Ո՞րն է քո նպատակը՝ ձեր նպատակը։ Ահա իմ գրածը՝ —Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր  առողջապահական համակարգն է […]

“Facebook”-ն իր սմարթֆոնը կներկայացնի՞

“Facebook”-ը հրավերներ է ուղարկել ապրիլի 4-ին կայանալիք միջոցառման համար, որտեղ ընկերությունը խոստացել է ներկայացնել “ինչ-որ նոր բան” Android-ի վրա: Հնարավոր է, որ խոսքը facebook-հեռախոսի մասին է, որի  ստեղծման վրա աշխատում է HTC-ն: Ըստ որոշ աղբյուրների` նոր սարքավորումը կկոչվի “Myst”: “Myst”-ը կլինի Android 4.1.2. Jelly Bean օպերացիոն համակարգի կառավարմամբ` ներկայացված Facebook-ի ծրագրերի լրակազմով:

Սյունիքի մարզպետը լոգանք էր ընդունում. կդիմավորի՞ Րաֆֆուն

”Թողեք լույսը բացվի, նոր զանգեք էլի, սպանեցիք թողիք, թողեք լույսի բացվի մի հատ”,-Henaran.am-ի հետ զրույցում վրդովված նետեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով, փաստորեն, լույսը դեռ չբացված շատ զբաղված էր, քանի որ երբ ասացինք, որ մեկ հարց ենք ուզում ուղղել` Կապանում կսպասի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ժամադրել է իրեն, մարզպետն անջատեց հեռախոսը: Երկու ժամից, երբ “լույսը բացվեց” […]

Եւս 5 նոր հյուրանոցային համալիր

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարեւորելով Երեւանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ավան վարչական շրջանում ընթացող “Վինթոն Հոթել Երեւան” հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում նախագծի վրա պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ապագա հյուրանոցի հետ կապված […]

Հիսուս Քրիստոսի արյունը չալպտուրիկ չէր. ձուն միայն կարմիր պետք է ներկել

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը կոչ է անում Սուրբ Հարության տոնին չգնալ գերեզմաններ, որովհետև պետք չէ ուրախությունը խառնել տխրության հետ: ՛՛Այս տոնը պետք է դիմավորել միմյանց ներելով, պետք է դիմացինի մեջ բարին տեսնել և ոչ թե թերությունները: Ով թերություն չունի: Այս օրերի ընթացքում ավելի քան երբևիցե պետք է դուրս գալ ճղճիմ մարդկային վիճակներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Արոնյանը 3-րդն է

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Վլադիմիր Կրամնիկին: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Արոնյան – Կրամնիկ 0-1 Կարլսեն – Իվանչուկ 0-1 Գելֆանդ – Սվիդլեր 1/2 Ռաջաբով – Գրիշչուկ 1/2 Այսօրվա դրությամբ աղյուսակն ունի հետևյալ տեսքը` 1. Կրամնիկ 8 2. Կարլսեն 7 ½ 3. Արոնյան 6 ½ 4. Սվիդլեր 6 5. Գելֆանդ 5 […]

”Մանթո են”

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ով այժմ գտնվում է Նիդեռլանդներում` բուժման համար, Ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է քննադատողներին: ”ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։ Հիմա ուզում […]

Ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը. Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով “Emedia.am” լրատվական կայքի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովի փորձը` եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ, նշել է.  “Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն,  ինչ-որ […]

Բրազիլիա մեկնելու համար խորհուրդներ ֆուտբոլիստներին

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Արուշանյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին առաջարկներ է ներկայացրել. ”Լինելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծ երկրպագու՝ խորապես ցավ եմ ապրում տեսնելով հավաքականի անմխիթար և անհույս վիճակը: Ունենալով լավ և բարձրակարգ ֆուտբոլիստներ ՝ Արազ Օզբիլիս, Յուրա Մովսիսյան, Պիզելի Մարկոս, Արթուր Սարկիսով,Մխիթարյան, մեր հավաքականը չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որն ունակ է խաղալ: Անցկացնելով 4 հանդիպում և […]

Օբամային առաջարկել են “սեւ ցուցակում” ընդգրկել 240 ռուսների

Միջազգային հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամինսիտրացիային է ուղարկվել 240 ռուսների ցանկը, որոնց նկատմամբ ենթադրվում է, որ ֆինանսկան եւ վիզային պատժամիջոներ են իրականացվելու “Մագնիտսկու օրենքի” համաձայն: Այդ մասին Պուշկովը  գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Նշենք, որ հունվարին նմանատիպ “սեւ ցուցակում”` այս անգամ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի