Գալուստ Սահակյանը չի ցանկանում հայհոյել
ՀՀԿ խմբակցության առաջնորդ Գալուստ Սահակյանին լրագրողները տեղեկացրին, որ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: ՀՀԿ ներկայացուցիչը չցանկացավ վերլուծել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, միայն ասաց.
“Ամբցիաներով, ինչ որ բաներով ասել չի կարելի: Լուրջ մոտեցումներով մարդ լիներ կպատասխանեի: Կին է, չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել, մանավանդ որ չորս երեխաների մայր է:
Գալուստ Սահակյանը լավ գիտի, թե ինչ է հարկավոր ժողովրդին և որոնք են ժողովրդի պահանջները.”Հասարակությունը չի պահանջում ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Ժողովուրդը պահանջում է, որ սոցիալական խնդիրները լուծվեն, ժողովուրդը պահանջում է, որ արտագաղթ չլինի, ժողովուրդը պահանջում է պաշտպանել մարդու իրավունքները”:
Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ իրենց ուշադրության կենտրոնում են ժողովրդի պահանջները և իրենք գործով կտան այդ հարցերի պատասխանները:
”Եթե քաղաքական դաշտում ավելի ուժեղ ընդդիմություն ունենաինք, այս հարցերը ավելի վաղուց կքննարկեինք”,-եզրափակեց իշխող մեծամասնության ներկայացուցիչը: