04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այս ամենը բերել ու Տարոն Մարգարյանի վզին փաթաթել սխալ է

 ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն: ՛՛Եթե քաղաքական չեն, եթե ընտրում ենք կառավարչի, եկեք ընտրենք լավագույն դամախազյայկային Երևանի համար: Չեմ ընդունում, որ մենեջեր պետք է ընտրել քաղաքի ղեկավարման համար՛՛,-այսօր Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քննարկմանն ասաց Սաֆարյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նկատեց, որ այս ընտրությունները քաղաքական են այն պարզ պատճառով, որ օրենքով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն կուսակցությունները: Համբարձումյանը նշեց, որ կփորձեն համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական արշավում, քվեարկության օրը ազատ ու արդար ընտրություն ապահովելու համար և հետընտրական շրջանում փաստացի վիճակն արձանագրելով՝ նաև կոալիցիա ձևավորելու ճանապարհն ի նկատի կունենան՝ պայմանավորված նրանով, թե ով ինչքան ձայն կհավաքի:

ՀՀԿ-ի ցուցակի երրորդ համար, Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր, ճարտարապետ Հովհաննես Թոքմաջյանը ողջունեց, որ քաղաքական ազդեցիկ ուժերը մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին: Նա նկատեց, որ քաղաքում խնդիրներ շատ կան, սակայն մեկ օրում չէ, որ պիտի լուծվեն:

Սաֆարյանն ու Համբարձումյանը մեղադրեցին Երևանի քաղաքապետարանին վատ աշխատելու, քաղաքապետին՝ գծատեր լինելու մեջ: Ի պատասխան՝ Թոքմաջյանն ասաց, որ ճանապարհ ունենալը քաղաքական հարցադրում չէ: ՛՛Մենք ընտրել ենք ազատական տնտեսության ճանապարհը, նորմալ է, որ ունենան բիզնեսներ ու տնօրինեն ճանապարհներ՛՛,-շեշտեց նա:

Սաֆարյանը նաև մեղադրեց, որ Երևանի կանաչ տարածքները ոչնչացվել են, հիշեց Դալմայի այգիներն ու Փակ շուկան: Թոքմաջյանն արձագանքեց.

՛՛Այդ ամենը ժողովուրդը ամսի հինգին կգնահատի: Ով ասաց, որ մենք կողմ ենք, որ Փակ շուկան չլինի այնպես ինչպես կա, Փակ շուկան,  իմ կարծիքով, շարունակում է մնալ և մնում է այնպիսին, ինչպիսին եղել է: Ես դեմ եմ եղել Երիտասարդական պալատին, բայց այս ամենը բերել ու Տարոն Մարգարյանի վզին փաթաթել սխալ է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ