06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Սա պատիվ չի բերում մարդու իրավունքների պաշտպանին”

Էդմոն Մարուքյանի և Կարեն Անդրեասյանի միջև անձնական թշնամանք չկա՝այդ մասին ԱԺ նիստում հայտարարեց անձամբ պատգամավորը: Էդմոն Մարուքյանը հիշեց, որ  երեկվա ԱԺ նիստում նրանք փոխադարձաբար վիրավորել են իրար: Պատգամավորը  նշեց,ո ր մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ է տվել ուտել իրեն անորակ միս,թունավորվել ու մեռնել.”Սա պատիվ չի բերում մարդու իրավունքների պաշտպանին”:

Ելույթի վերջում իրավաբան պատգամավորը կոչ արեց մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանին ամփոփիչ զեկույցում  անձնական վիրավորանքներ չտալ. “Հուսամ մյուս զեկույցի ժամանակ մենք Ձեզ կողջունենք ,կգովանք”:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով Էդմոն Մարուքյանին` նկատեց. “Այ էսպես պարոն Մարուքյան կառուցողական եղեք, թե չէ լոռեցիներին զայրանալ չի սազում”: Էդմոն Մարուքյանի ելույթի մանրամասները` դիտեք տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ