04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի Մեն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Մեն նահանգի Սենատը եւ ներկայացուցիչների պալատը համատեղ բանաձեւ են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին եւ կոչ են արել նախագահ Բարաք Օբամային եւ կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ինքնորոշումը, գրում է “Երկրամասը”:

Բանաձեւում նախագահին եւ Կոնգրեսին նաեւ կոչ է արվում աջակցել “միջազգային հանրության ջանքերին` ուղղված  ստրատեգիական նշանակություն ունեցող այդ կարեւոր տարածաշրջանում կայուն եւ արդար անվտանգության ապահովմանը”:

Մենը ԱՄՆ 3-րդ նահանգն է, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Նախկինում դա արել են նաեւ Ռոդ-Այլենդը եւ Մասաչուսեթսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ