04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՍԴ որոշումը` մոտ կես ժամից

ՀՀ ՍԴ-ը քիչ անց` ժամը 5:45-ին կհրապարակի իր որոշումը նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին ՍԴ-ից: Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով […]

Սերժ Սարգսյանը Բրյուսելում կհանդիպի ԵԺԿ նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել` մասնակցելու մարտի 14-ին կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա են ժամանել նաեւ եվրոպական մի շարք այլ առաջնորդներ` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ովքեր արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու […]

Արմենուհու համբույրը վարչապետին. Henaran.am-ի թղթակիցը անակնկալի եկավ /վիդեո, ֆոտո/

Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել-չտեղադրելու թույլտվության շուրջ կրքերի , Սերժ Սարգսյանի եւ “Ժառանգության” առաջնորդի երկխոսել-չերկխոսելու քննարկվող թեժ ալիքի ֆոնին, գուցե ոչ այնքան կարեւոր, միաժամանակ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում հրապարակից դուրս: Այսօր` մարտի 14-ին անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը մասնակացում էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Նա […]

Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: “Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ […]

Կառավարությունն ուսանողներին մատչելի վարկեր կտրամադրի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին, որոնցից մեկի նպատակն է թեթևացնել ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բուհերում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը։ Կառավարությունը, բացի ‘’Բնակարան երիտասարդներին’’ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, պետք է հատկացնի նաև վարկի տոկոսագումարի սուբսիդավորման միջոցները (բոլոր […]

Դուք միավորում չե՞ք տեսնում, ողջ Երեւանն է մեզ հետ. Տիգրան Ուրիխանյան

‘’ԲՀԿ-ն եղել ու մնում է դեռեւս հույս փայփայող  հայաստանցիների համար միակ` ոչ թե հեռանկարում, այլ մոտ ապագայում իրենց կյանքում  փոփոխություններ իրականացնելու ունակ ուժը’’,- Henaran.am-ի հետ զրույցում  հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով մեր հարցին, թե իր կարծիքով որ քաղաքական ուժն է լինելու սպասվող Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը: Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն կարեւորում է , որ […]

Րաֆֆու պայքարի արդյունքը կլինի այն, որ Սարգսյանը ապրիլի 9-ին կերդվի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը արտասովոր չի համարում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, հետընտրական զարգացուները: ”Հայաստանը սովորաբար չի ճանաչում ընտրված նախագահին ու դիմադրություն է կազմակերպում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Նա նշեց, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն հինգերորդ օրն է հացադուլ անում ”Ազատության” հրապարակում, օգտագործում է այն միջոցները, որ ունի: Իսկանդարյանը համաձայն է, որ Հովհաննիսյանն ու նրա […]

Ոստիկանությունը դժգոհում է

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Միջազգային Բանտային Բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել է Հայաստանում Անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին ուսումնասիրություն՝ անչափահասների արդարադատության համատեքստում: Բնավ կասկածի տակ չդնելով հեղինակավոր կազմակերպությունների աշխատատար եւ թանկարժեք (շուրջ մեկուկես միլիոն եվրո արժեցող) հետազոտությունների անչառությունը եւ հետազոտողների բարի կամքը, այնուամենայնիվ, փաստաթղթի մի շարք կետեր […]

Վախճանվել է Արամայիս Սահակյանը

Մոտ մեկ ժամ առաջ Երեւանի ութերորդ հիվանդանոցում կյանքի 77-րդ տարում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս, “Ոզնի” ամսագրի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը: Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24, Բաշքենդ գյուղ (այժմ` Արծվաշեն), գուղում:  Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան […]

Առանց կոռուպցիոն ռիսկերի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը: Նիստում քննարկվել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. “Մեկ ամիս հետո Հայաստանում մեկնարկում են լայնածավալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի