18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժումը պետք է վերջնակետի հասցնել. Հրանուշ Հակոբյան /վիդեո/

 ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ամեն անգամ Ծիծեռնակաբերդ այցելելիս` եւ ցավի, եւ վերածննդի զգացում է ապրում: Այս մասին նա լրագրողներին ասաց Ծիծեռնակաբերդում:

“Ցավ է, որ մենք կորցրել ենք մեկ ու կես մլն անմեղ մարդ, հայրենիք, մշակույթ, սակայն վերածնվել ենք:Թշնամին չի կարողացել հասնել իր նպատակին, քանզի հայ ազգը աշխարհի տարբեր ծայրերում հաստատվել է ու կայացել”,-ասաց տիկին Հակոբյանը` ավելացնելով, որ հայ գենը ուժեղ է եւ  կենսունակ: Դրա ապացույցը ներկայումս 10 եւ ավելի մլն ժողովուրդն է, որը բռունցքված պահանջում է աշխարհից, Թուրքիայից հայ դատի ճշմարտացի լուծումը:

Նախարարի պաշտոնակատրի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է Հայաստանի նախագահը,  կարեւոր առաքելություն ունի աշխարհում ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժումը արդյունքի հասցնելու հարցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ