19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Դեռ վաղ է Ցեղասպանության հարցով դիմել միջազգային դատարան. ՀՀ ԱԳՆ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեսակետ հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից կան դրական տեղաշարժեր։

Մասնավորապես, նա նշեց, որ տասնյակ երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ աշխատանք կա անելու, եւ ամենակարեւորը այդ ալիքը պետք է պահպանվի, որպեսզի Թուրքիան, ի վերջո, ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Շավարշ Քոչարյանի խոսքով, դեռ վաղ է խոսել միջազգային դատարան դիմելուն, քանի որ  դեռեւս փուլեր կան, որոնք պետք է անցնել։

Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովից բացի`  հանձնաժողովներ են գործում թե արտգործնախարարաությունում, թե արտերկրում: Դրան աջակցում են նաեւ սփյուռքահայերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ