07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գովալ է պետք

Հարգելի լրատվամիջոցներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ մտահոգություններով: Սույն թվականի ապրիլի 9-ին Հայաստանում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան: Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո ժողովրդի ու ոստիկանների բախումը սարսափելի է թվում, ամեն անգամ մտածում եմ` իրադարձությունները կկրկնվեն: Այս անգամ, փառք Աստծո, նման բան տեղի չունեցավ:

Եվ իմ խորին համոզմամբ, տեղի չունեցավ առաջին հերթին ոստիկանապետ Վովա Գասպարյանի գրագետ աշխատանքի շնորհիվ: Ես չեզոք քաղաքացի եմ, ով մտածում է միայն ժողովրդի բարօրության համար եւ հավատացնում եմ, որևէ կապ չունի իրավական համակարգի հետ:

Սակայն հանուն արդարության` ուզում եմ նշել, որ ոստիկանապետն իրոք գրագետ գործեց`նրա շնորհիվ ասելիք ունեցող մարդկանց խոսքը տեղ հասավ, առանց ծեծուջարդի, ինչի արդյունքում խուսափեցինք հերթական ողբերգությունից:

Իրադարձությունների այս ֆոնի վրա ինձ մտահոգում է որոշ “ակտիվիստների”  կեցվածքը: Մասնավորապես խոսքս վերաբերում է իրեն “ակտիվիստ” հռչակած Վարդգես Գասպարիին, ով, իմ սուբյեկտիվ կարծիքով, ավելի շատ սադրիչի է նման: Վերջինս տարբեր լրատվամիջոցներով վիրավորանքներ է հնչեցնում ոստիկանապետի հասցեին: Ինձ մոտ տպավորություն է, սակայն, որ սույն անձը մտահոգվում է ոչ թե երկրի ներքին իրադարձություններով, այլ պարզապես “իրեն ցույց տալու” խնդիր ունի:

Ի վերջո, անկախ խնդրո առարկայից, որտեղ մի քանի հոգի հավաքվեն, այս քաղաքացին հայտնվում է այնտեղ ու սկսում բարձր գոչերով ինչ-որ բաներ պահանջել: Ու մի տեսակ արժանահավատ չի թվում նրա մտահոգված լինելը, քանի որ նա հայտնվում է ամենուր, որտեղ կարելի է գորգոռալ, վիճել ոստիկանների հետ, ու ի վերջո գետնին պառկել` իր մշտական սովորության համաձայն: Այս ամենն ինձ իրոք սադրանք է հիշեցնում: Գասպարին կարծես հրահրում է մարդկանց, որ իրեն վիրավորեն կամ ինչ-որ գործողություն անեն, որպեսզի ինքն էլ սկսի արդարություն պահանջել, սպառնալ, դատի տալ այս կամ այն անձին, այլ խոսքով` իր անձի շուրջ աղմուկ բարձրացնի: Նույնը կատարվում է նաև այս դեպքում:

Ավարտելով խոսքս` կցանկանայի ասել, որ անշուշտ մեր երկրի ոչ մի գերատեսչության աշխատանք իդեալականին մոտ չէ, այդ թվում նաև` ոստիկանությանը: Սակայն ամեն վայրկյան քննադատելու փոխարեն պետք է նաև լավը տեսնել ու գնահատել, որպեսզի նույն պաշտոնյաները զգան այդ գնահատանքը ու փորձեն էլ ավելի լավ աշխատել: Ապրիլի 9-ին ոստիկանները, ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ իրենք քաղաքացիների կողքին են` անկախ վերջինների իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց: Ոստիկաններն ու ոստիկանապետը իրենց լավ դրսևորեցին, և ես իբրև ՀՀ քաղաքացի, ինձ դրանից փոքր-ինչ լավ զգացի:

 

ՀՀ քաղաքացի Մարատ Գրիգորյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ